Ադրբեջանի ՊՆ-ն` Արցախյան պատերազմում մահացած զինծառայողների թվի մասին
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ մահացած ադրբեջանցի զինծառայողների թիվը․ այս թիվը 2895 է։
«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 2895 զինծառայողի լուսանկարները, անունները, ազգանունները, նրանց զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվի մասին տեղեկությունները։ Խոսքը մինչև մայիսի 8-ը հուղարկավորված զինվորականների մասին է, ևս 19-ն անհետ կորած են համարվում»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: