Մոսկվան շտապում է. Կրեմլի երևանյան «ճամպրուկը»

Ադրբեջանի արտգործնախարարն ու TRACECA-ի (Տրասեկա) գլխավոր քարտուղարը երեկ քննարկել են տարածաշրջանում համագործակցության ընդլայնման հնարավորությունները ղարաբաղյան խնդրի պատերազմական փուլի ավարտից հետո, հայտնեց Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի այս ծրագիրը սկիզբ է առել 1993թ.-ին՝ Եվրամիության աջակցությամբ։

«Այս փուլում TRACECA-ի առջև բացվում են իրագործման նոր հնարավորություններ՝ հաղորդակցության միջոցների ընդլայնման ճանապարհով»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին ներկայացնելով ծրագրի աշխարհագրության ընդլայնման մասին տեղեկություններ։

Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը հանձն են առել ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայտարարության 9-րդ կետում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Օրերս էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում էր հիմնականում մեկ ուղերձով՝ պաշտոնական Մոսկվան շարունակում է աջակցել տարածաշրջանային ապաշրջափակմանը, որի մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել 2020թ. նոյեմբերի 9-ի ու 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:

Ստեղծվել է մի իրավիճակ, որ թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ ռուսական կողմն այդ հարցը որոշ չափով կապում է նաև Արցախի կարգավիճակի որոշման հետ: Թե՛ Բաքուն, թե՛ Մոսկվան գրեթե ակնարկում են՝ եթե ճանապարհները ապաշրջափակվեն, ժողովուրդները կսկսեն զգալ խաղաղության օգուտները, որից հետո հնարավորություն կստեղծվի մեղմել առկա լարված իրավիճակը, և որոշ ժամանակ անց նոր անդրադառնալ քաղաքական խնդիրներին:

Այսինքն, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումը առկախված մնալը, նշանակում է, ցանկացած պահից, այդ հարցի պատճառով նոր լարում, նոր պատերազմի վերսկսման վտանգ:

ՌԴ-ն նպատակ ուներ լուծել երկարաժամկետ խաղաղապահ առաքելություն իրականացնել Արցախում, նրան հաջողվեց դա անել: Իհարկե, պարզ չէ, թե որքան երկարաժամկետ Ռուսաստանին կհաջողվի այնտեղ մնալ, հաշվի առնելով նրանց նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած ու ուղղորդած բողոքի ցույցերը՝ ընդդեմ ռուս խաղաղապահների:

«Անկասկած, մենք կշարունակենք Լեռնային Ղարաբաղում մեր խաղաղապահ առաքելության ջանքերը: Եռակողմ պայմանավորվածությունն ապահովում է մեր խաղաղապահների լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի գործելու առումով: Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Եվ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն», - Երևանում ասաց Լավրովը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից չեն մեկնաբանում Լավրովի հայտարարությունը շփման գծի մասին։ Հայտնի է, որ հայկական կողմը բարձրացրել էր Արցախի կարգավիճակի հարցը։ Փաշինյանի հետ հանդիպմանը Լավրովը վստահություն էր հայտնել, որ գերիների վերադարձի հարցը մոտ ժամանակներս հնարավոր կլինի լուծել։
Այսինքն, մինչ Լավրովի՝ Բաքու մեկնելը, հստակ կարող ենք, արձանագրել, որ Մոսկվան շտապում է կոմունիկացիոն ապաշրջափակման գործընթացներում: Տպավորություն կար, որ Լավրովը եկավ Երևան հենց այդ պատճառով, որպեսզի վերջին ճշգրտումներն անի՝ առաջիկա հնարավոր պայմանավորվածությունների և համաձայնությունների շուրջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6827 անգամ
Լրահոս
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am