Ռուսները կմտնեն ՀՀ-ում Պենտագոնի փողերով ստեղծված օբյեկտներ

Գերիների վերադարձը, որոնց Ադրբեջանը հրաժարվում է հանձնել նախորդ տարվա պատերազմը պարտված Հայաստանին, արդեն ոչ թե երկկողմ, այլ միջազգային հարց է։ Բաքվի վրա, առանց մեծ հաջողության, փորձում են ազդել և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը։ Խնդիրը ոչ միայն բարդացնում է «Մոսկվայի շնորհիվ ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունների կատարումը, այլև խոչընդոտում է» հետխորհրդային տարածքում Ռուսաստանի կողմից վերահսկվող ինտեգրացիոն միությունների՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Ադրբեջանի մերձեցման ռուսական պլաններին, գրել է ռուսաստանյան «Կոմերսանտը»: Ծավալուն հոդվածի խորագիրն է՝ «Երևանի ցավը Բաքվում չի անցնում. Հայաստանի գերիներին վերադարձնելու Ադրբեջանի դժկամությունը բարդացնում է նույնիսկ Մոսկվայի կյանքը»։

Հոդվածը հեղինակ Վլադիմիր Սոլովյովը գրել է Երևանում օրերս կայացած հայ-ռուսական բանակցությունների հետքերով։ Հոդվածը որոշ մանրամասներ է հայտնում երեկվա բանակցություններից և նախանշում այն օրակարգը, որը լինելու մի քանի օրից Բաքվում կայանալիք ռուս-ադրբեջանական բանակցություններին: Մասնավորապես, Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին կա բավականին ծավալուն անդրադարձ։

«Բաքվի կողմից պահվող անձինք արդեն առևտրի առարկա են դարձել»,- «Կոմերսանտի» հետ զրույցում ասում են դիվանագետները` ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմից։ Ըստ «Ազատության» թարգմանության, թերթի աղբյուրների խոսքով՝ Ադրբեջանը փորձում է գերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ։ Որպես կանոն դրանք վերաբերում են տարածքային հարցերին։ Այսպես, «Կոմերսանտի» իրազեկ զրուցակիցը պատմել է, որ ադրբեջանական կողմը հարց է դրել իր վերահսկողության տակ հանձնել Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների և հայ զինվորականների կողմից: Ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը մեծապես կհեշտացներ Ադրբեջանին Շուշիի հասանելիությունը։ «Կոմերսանտի» աղբյուրները նշում են, որ «Բաքուն բարձրացրել է նաև Ղարաբաղի Ղազախ շրջանի մի շարք գյուղեր անձանց վերադարձի դիմաց իրեն հանձնելու հարցը», սակայն հարցերից ոչ մեկով լուծում չկա։

Ռուսական պարբերականը գրում է նաև, որ մինչ օրս հայտնի չէ, թե քանի գերի կա Ադրբեջանում։ Հայկական կողմի տվյալներով՝ մոտ երկու հարյուր հոգի, պաշտոնական Բաքուն ասում է, որ Ադրբեջանում մնացել է 59 հայ գերի, ում Բաքուն ռազմագերի չի համարում և պատրաստվում է դատել։ Հոդվածի հեղինակը նշում է, որ հայ գերիների հարցը դարձել է միջազգային հարց, նրանց անհապաղ ազատելու կոչով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԱՄՆ պետքարտուղարը, սակայն Երևանը գերիների վերադարձի հարցում ակնկալիքներ ունի առաջին հերթին Մոսկվայից։
Հայաստանում ակնկալում են, որ գերիների խնդիրը կօգնի լուծել Մոսկվան։ «Դա խաղաղ հայտարարության երաշխավորի հեղինակության հարց է: Հուսով ենք, որ մեր դաշնակիցն ու Ադրբեջանի ռազմավարական գործընկերը կհամոզի նրանց կատարել պարտավորությունները», - «Կոմերսանտին» ասել է բարձրաստիճան հայ դիվանագետը։
Թերթը գրում է, թե պաշտոնական Երևանը գերիների վերադարձի հարցում հոռետես է և չի հավատում, որ նրանք կվերադառնան մինչև նախատեսվող ընտրություններ` հունիսի 20-ը։ Թերևս հետաքրքիր է, որ ռուսական պարբերականի հեղինակը գերիների հարցը կապում է ընտրությունների հետ, հավանաբար նման բան իրեն ասել են հայ պաշտոնյաները։ Ինչևէ, Սոլովյովը գրում է, թե Մոսկվան շահագրգռված է, որ ամենասուր հարցերը հնարավորինս շուտ լուծվեն։ Նախ` առանց դրանց կարգավորման դժվար է շարժվել համաձայնեցված խաղաղ պլանով, որը նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակում: Ռուսական պարբերականը նկատում է, որ թեև Ռուսաստանի արտգործնախարարը և ընդհանրապես պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում են, որ եռակողմ աշխատանքային խումբն ակտիվ աշխատում է, և կա առաջընթաց, կոնկրետ արդյունքների մասին խոսք դեռ չկա։
«Կոմերսանտը» նաև նշում է, որ գերիների վերադարձի հարցում Մոսկվան ունի իր շահերը։ «Բաքվի և Երևանի հարաբերություններում չնվազող լարվածությունը հաստատ չի օգնում Ռուսաստանին իրականացնել պլաններ, որոնք նախատեսում են Ադրբեջանի մերձեցումն այնպիսի ինտեգրացիոն միավորումների հետ, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և ՀԱՊԿ-ը։ Երկու միություններին էլ մասնակցում է Հայաստանը, որը վերջերս արգելափակել է ապրիլի 29-ին Կազանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի՝ որպես հյուր հրավիրելու հրավերը»։

Դե իսկ հայ-ռուսական և սպասվող ռուս-ադրբեջանական բանակցությունների մասին ծավալուն հոդվածը ռուս հեղինակը սկսում է Մոսկվայի համար չափազանց կարևոր հարցից՝ Հայաստանում ամերիկյան ֆինանսավորմամբ ստեղծված կենսաբանական լաբորատորիաներից։

Լավրովի այցի հաջողություն կարելի է համարել երկու երկրների կառավարությունների միջև կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ «Փաստաթուղթը նախատեսում է ոչ միայն երկու երկրների համագործակցությունը բժշկակենսաբանական ոլորտում, այլև թույլ կտա Ռուսաստանի առողջապահության և պաշտպանության նախարարությունների մասնագետներին այցելել Հայաստանում աշխատող` Պենտագոնի փողերով ստեղծված բիոլաբորատորիաներ», - գրում է «Կոմերսանտը»:

Հետաքրքրականն այն է, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո ռուսներն այս հարցը դարձրել էին բավական թեժ քննարկվող: Իշխանություններն ասում էին՝ ռուսները ցանկացած պահի, երբ ցանկանան կարող են մուտք գործել այդ բիոլաբորատորիաներ, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում կնքել համապատասխան փաստաթղթերը: Ահա, Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ կնքվում է կենսաբանական անվտանգության ապահովման հուշագիր:

Ինչ վերաբերում է հոդվածում ծավալուն հոդվածին, ապա եռակողմ համաձայնության արդյունքում Ռուսաստանի ակտիվությունը, փաստորեն, արդյունք չի տալիս: Հիմա ռուսական կողմը Ալիևի համառության հարցում, կարծես, պատասխանատվության բաժին է թողնում նաև միջազգային հանրության վրա, կարծես, արևմուտքից էլ ճնշումներ ակնկալելով Ադրբեջանի ուղղությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5181 անգամ
Լրահոս
ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video) Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը Քիչ առաջ ես մի սարսափելի տեղեկություն ստացա․ այս դեպքի հետևում կոնկրետ կանգնած են ՔՊ-ականները․ Զոհրաբյան (video) Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան ԱՄՆ-ն չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին Քոչարյա՛ն, զեկույցդ ու՞ր է․ 44-օրյա պատերազմի զոհերի անուն-ազգանունները դե հրապարակիր․ Ղազարյան (video) Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Նիկո՛լ, չես վախենում է, «տակդ ես լցնում, ոտքերովդ չռում ա»․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am