Նիկոլ Փաշինյանի պատմական խաբեությունը կառավարությունում

Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ ապրիլ ամսին հարկային եկամուտների հավաքագրման ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել։

Հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ: <<Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի Հանրապետության համար>>,- գործադիրի նիստում հայտարարել է Փաշինյանը և հպարտությամբ հիշեցրել, որ բյուջեի եկամտային մասն առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 22 մլրդ դրամով։ Նա նաև հույս է հայտնել, թե տեմպը կկարողանան ոչ միայն պահպանել, այլև ավելացնել: Փաշինյանը նաև հպարտացել է գործարքների թվի աճի փաստով։

Հայաստանի շարքային քաղաքացու մոտ այս ամենից հետո կարող է թյուր տպավորություն է ստեղծվել, Հայաստանի տնտեսությանը հասել է ծաղկման պիկին, որի արդյունքը ռեկորդային հարկերն են։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Անցյալ տարի, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, տնտեսությունը գտնվում էր շատ վատ վիճակում, և կառավարությունը, բիզնեսին աջակցելու նպատակով, հարկային արձակուրդներ էր սահմանել։ Մասնավորապես շահութահարկի գանձումը հետաձգվել էր՝ հաշվի առնելով, որ ոլորտները գոյատևելու խնդիր ունեին։ Եվ ահա այս տարվա առաջին հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն անցյալ տարվա սառեցված հարկերն այս տարվա առաջին ամիսներին ակտիվորեն հավաքագրել է, որի արդյունքում էլ գոյացել է Փաշինյանի ասած ռեկորդային ցուցանիշը։ Այլ կերպ ասած՝ բիզնեսը պետությանը վճարել է անցյալ տարվա հարկային պարտքը, ընդ որում դա արվել է՝ քերելով բիզնեսմեններին։

Այսպես՝ Կառավարության մայիսի 6-ի նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հավաքագրումների ռեկորդի մասին։ Դրանից մոտ 10 օր առաջ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էդվարդ Հովհաննիսյանը հայտնել էր, որ առաջին եռամսյակի կատարողականը, նախորդ տարվա՝ 2020 թվականի եռամսյակի համեմատությամբ, հարկային ընդհանուր եկամուտները նվազել են 16,1 միլիարդ դրամով, որից 10 միլիարդ դրամը վերաբերում է շահութահարկին։ «Համավարակի ազդեցությունը շարունակվում է, և տնտեսական գործունեության որոշ տեսակներ վերականգված չեն, բացասական տարբերությունն ունի հիմնավոր պատճառներ։ Տնտեսական գործընթացների անկումն իր անխուսափելի հետևանքն է թողել և շարունակում է թողնել հարկային եկամուտների հավաքագրման վրա, սակայն մենք ջանում ենք, մեր բոլոր ուժերը գործադրում ենք հարկային կարգապահության մակարդակը բարձր պահելու համար»,– նշել էր նա։

ՊԵԿ նախագահի ահա այսպիսի վատատեսական գնահատականներից ընդամենը օրեր անց պատմական ռեկորդ է գրանցվում։ Ինչպե՞ս կարող էր նման բան տեղի ունենալ։ Պետք չէ հատուկ մասնագիտական հմտություններ ունենալ՝ հասկանալու համար, որ այդ պատմական ռեկորդը սահմանվել է տնտեսվարողներին հարկային տեռորի ենթարկելու ճանապարհով։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ խոստովանել է, որ պատմական հավաքագրման մեջ կա մի փոքր խորամանկություն։ <<Հիշում եք, անցյալ տարի, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, մենք հետաձգեցինք, ավելի ճիշտ՝ կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել: Այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա, ինչը ոչ թե վատ է իրականում, այլ լավ, որովհետև արդարացվել է նախկինում կայացված մեր որոշումը, և դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի այն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, այսինքն՝ իրենից օտարեր, մնան շրջանառության մեջ և օգնեն ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել>>,- ասել է նա վերը նշված կառավարության նիստում:

Սրան ավելացնենք նաև 5 տոկոս գնաճը, որով պայմանավորված բացարձակ թվով հարկային հավաքագրման թիվը որևէ բանի ցուցիչ չէ, եթե գնաճի տոոկսը հաշվի առնված չէ։ Ինչ վերաբերում է գործարքների թվի աճին․ ենթադրենք քաղաքացին օրվա մեջ 10 անգամ գնում է խանութ և ամեն անգամ գնում 1000 դրամի ապրանք։ Այդ դեպքում նա կատարում է 10 գործարք։ Բայց նույն քաղաքացին կարող է օրվա մեջ ընդամենը մեկ անգամ մտնել խանութ և կատարել 20 հազար դրամի առևտուր։ Այդ դեպքում կգրանցվի 1 գործարք։ Բայց այդ մեկ գործարքը նույն քաղաքացու սոցիալական վիճակի մասին ավելի դրական ցուցիչ է, քան նախորդ 10 գործարքը։ Ավելին՝ գործարքների թվի բացարձակ աճը, հաշվի առնելով, որ առևտրի և ծառայությունների ծավալը նվազել է, ընդամենը աղքատության աճի ցուցիչ է, ոչ ավելին։ Այսինքն՝ մարդիկ մանրածախ առևտուր են արել՝ շատ քանակությամբ, փոքր ծավալի, քանի որ մեծ առևտրի համար գումար չեն ունեցել։

Հիմա հասկացա՞ք պատմական ռեկորդի և պատմական խաբեության ուղղակի կապը։ Հրաշալի է, ուրեմն գնահատեք Փաշինյանի բացառիկ պոպուլիզմը։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 6251 անգամ
Լրահոս
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video) Հերթն Անահիտ Ավանեսյանինն է Օսկանյանին սպասելիս Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից» Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am