Գլխավոր դատախազ, թե գլխավոր ծաղրածու

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հավակնում է երկրի թիվ մեկ ծաղրածուի պաշտոնին: Կապիտուլանտ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի անխոնջ սպասարկուն ոմանց պես դա չի անում գլուխը կախ ու լուռ, այլ իր ծառայությունը հանրայնացնում է առանձնակի հանդիսավորությամբ ու շուքով՝ չվախենալով անգամ ծաղր ու ծանաի առարկա դառնալուց: Երեկ խորհրդարանում դատախազության անցած տարվա հաշվետվությունը ներկայացնելից նա մի քանի ուշագրավ, միեւնույն ժամանակ զավեշտալի հայտարարություն է արել: Օրինակ դեմքի առանձնակի պարծանքով ներկայացրել է, թե 2019-ի համեմատ նախորդ տարի հանցագործությունների ցուցանիշը նվազել է: Բարոյականություն եւ մասնագիտական պարտքի զգացում ունեցող դատախազն, անշուշտ, այսօր խորհրդարանի ամբիոնից պետք է խոսեր տարվա, եթե կուզեք՝ դարի հանցագործության մասին, թե ինչպես ապազգային իշխանությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի 44-օրվա ընթացքում հանրությանը ստերով կերակրելով հանձնեց Արցախը, հինք հազար սերմնացու ոչնչացրեց, ավերեց բանակը եւ հիմա էլ Սյունիքի հարցն է վաճառասեղանին դրել: Իսկ այս ծաղրածուն եկել ու պարծենում է, թե հանցագործությունները նվազել են:
Բայց սա դեռ բոլորը չէ: Պարզվում է՝ զբաղվում են պատերազմական հանցագործություններով, Դավթյանն ասում է, որ պատերազմից հետո իրենց գլխավոր խնդիրը մեղավոր անձանց բացահայտումն ու պատասխանատվության ենթարկելն է:
Փաստորեն, գլխավոր դատախզը պատերազմից ու պարտությունից կես տարի անց մեղավորների փնտրտուքի մեջ է, այն դեպքում, երբ բազում փաստերն են ներկայացվել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ Մովսես Հակոբյանից սկսած, վերջացրած մնացյալներով:

Հաջորդ զավեշտն այն է, թե իբր ինքը՝ Դավթյանը զբաղվում է գերիների վերադարձի հարցով: Սա այն դեպքում, երբ անգամ Նիկոլ Փաշինյանն ունակ չէ այդ հարցով զբաղվելու եւ դա պարզ դարձավ վերջերս, երբ իշխանական խունտան տարածեց գերիների վերադարձի մասին տեղեկատվություն, մինչդեռ գեներալ Մուրադովի ինքնադիռը Երեւան վերադարձավ դատարկ: Ասել է , թե իշխանությունները հիմնովին կտրված են գործընթացից, այդ թվում՝ ինքը Արթուր Դավթյանը:
Անդրադառնալով ՍԴ-ի կողմից 300.1 հոդվածի հակասահմանադրական ճանաչելուն, նշեց, որ Սահմանադրական դատարանը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց»:
«Նախաքննական մարմինն ապացույցների հիման վրա անձանց մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Դատախազը ստուգել է որոշման օրինականությունը, որի ընթացքում պարզ է դարձել, որ քննությամբ ձեռք բերված տվյալներն ակնհայտորեն վկայում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրենց լիազորություններն անցնելու, իրենց լիազորությունների մեջ չներգրավված հանցավոր գործողություններ կատարելու մասին, որոնք առաջացրել են հետևանքներ»,- ասաց Դավթյանը պնդելով՝ գործ ունենք սահմանադրական կարգի տապալման հետ.
«Եվ դրա համար Քրեական օրենսգրքում գոյություն ուներ առանձին հոդված՝ 300.1-ը: Գնահատում եմ, որ նախաքննական մարմինը ճիշտ է որակել մեղադրանքը, այսօր էլ եմ ասում, որ ճիշտ է որակել: Սա Քրեական օրենսգրքի այն հոդվածներից է, որը բարեփոխման է ենթարկվել 2003-ի ընդունվելուց հետո՝ 2009-ին՝ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացության պայմաններում: Որտեղից պետք է նախաքննական մարմինը կամ դատախազը կանխատեսեր հակառակ ելքը, ճիշտ ենք գնահատել և գնացել ենք դատարան»: : Փաստորեն այս մարդն այնքան է ինքնամոռաց տրվել Նիկոլ Փաշինյանին ստրկանալու գործին, որ դարձել է նաեւ սահմանադրագետ ու վիճարկում է ՍԴ որոշումը, այն նույն ՍԴ-ի, որը զոռով-շառով ձեւավորվել է իր կուռքի՝ Նիկոլ Փաշինյանի տիտանական ջանքերով: Մնում է պարոն Դավթյանին սրտացավորեն խորհուրդ տալ՝ խնայեք ձեզ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ է, իսկ ձեր անունն արդեն պատմության մեջ գրվել է իբրեւ դավաճան կապիտուլանտի սպասարկու:

Անի Սահակյան

դիտվել է 7355 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video) Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը Քիչ առաջ ես մի սարսափելի տեղեկություն ստացա․ այս դեպքի հետևում կոնկրետ կանգնած են ՔՊ-ականները․ Զոհրաբյան (video) Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան ԱՄՆ-ն չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին Քոչարյա՛ն, զեկույցդ ու՞ր է․ 44-օրյա պատերազմի զոհերի անուն-ազգանունները դե հրապարակիր․ Ղազարյան (video) Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am