Քոչարյանն ու Սարգսյանը Արցախը տալիս էին, Ալիեւը չէր վերցնում, իր մանկության երազանքն էր, որ Նիկոլը տա՞. Շարմազանով

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի երեք նախագահներն ընդունում են, որ այս կապիտուլյանտ, հողատու, ազգակործան պատուհասը փորձանք է մեր ազգի ու մեր հայրենիքի գլխին: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ Առաջին նախագահի առաջարկին` 3 նախագահներով հանդես գալ միասնական դաշինքով:

«Մի բան անկհայտ է, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի երեք նախագահներն ընդունում են, որ այս կապիտուլյանտ, հողատու, ազգակործան պատուհասը փորձանք է մեր ազգի ու մեր հայրենիքի գլխին, եւ երեքն էլ ընդունում են, ունենալով ներքաղաքական բավականին տարաձայնություններ, որ այս կապիտուլյացիայի, խայտառակ պարտության, Արցախի 75 տոկոսի հանձնման, Շուշիի, Հադրութի հանձնման, 5000 ընտիր զավակների կորստի, 10000-ից ավելի վիրավորների, հազարավոր գերիների եւ անհետ կորածների, եւ ազգային նվաստացման պատճառը այս Նիկոլ կապիտուլյանտն է: Հետեւաբար, կա կոնսենսուս, որ Հայաստանն ու Արցախը ապագա ունեն բացառապես առանց այս կապիտուլյանտի, եւ այո, նրա վերարտադրությունը կարող է ազգակործան լինել բոլորիս համար: Այդ իմաստով ես ողջունում եմ առաջին նախագահի նման գնահատականները, եւ կարծում եմ, որ բոլոր այն ուժերը, որոնք իրենց լուման են ունեցել Արցախյան հերոսամարտում, հայկական պետականության կայացման ու կառուցման գործում, պետք է սթափության կոչ անեն մեր հասարակությանը, ոչ թե առաջիկա ընտրություններին նստեն թաղտին, սպասեն բախտին, այլ կապիտուլյանտը ստանա չնչին տոկոսով ձայն, որ վերջապես հասկանա, որ հայ ժողովուրդը մերժում է թուրքի առաջ ծնկի եկածին»- ասաց նա:


Շարմազանովի խոսքով` Փաշինյանը փորձանք է, եւ նրա մնալը նշանակում է պետության կործանման սկիզբ:

«Ինքնիշխանություն կորցնելու, հայրենիքի եւս մի հատված կորցնելու վտանգն այնքան օրհասական է, որ երեք նախագահներն էլ ունեն հստակ կոնսենսուս:Ով սրան ձայն է տալիս՝ ձայն է տալիս Ալիեւին, Շուշիի ու Հադրութի հանձնմանը»,- ասաց նա:

Շարմազանովը ընդգծեց, որ ՀՀԿ-ն հայտարարել է, որ սկսել է դաշինքի կազմման գործընթաց «Հայրենիք» կուսակցության հետ, այս պահին իրենք այլ բան չենք քննարկում, բայց կոնսենսուս մինուս մեկն ակնհայտ է:

Անդրադառնալով Փաշինյանի այն հատարարությանը, թե Սերժ Սարգսանը եւ Ռոբերտ Քոչարանն են կապիտուլանտ են նրանք են հանձնել Արցախը, Շարմազանովն ասաց, որ ազգակործան կապիտուլյանտի զառանցանքը մեկնաբանելը անշնորհակալ գործ է:

«Մի բան անկհայտ է՝ Ալիեւը եւ նա «պասերով» խաղում են. ե՛ւ Աիեւի բկին են կանգնած երկրորդ եւ երրորդ նախագահները, ե՛ւ սրա, որովհետեւ Ալիեւին ծնկի են բերել, շուտով էլ սրան են բերելու:

Նրա սուտասանությունն ու անմեղսունակությունը համանախագահները մեկ անգամ չէ, որ ապացուցել են, Պոպովը վերջերս գաղտնազերծեց այդ բանակցային ժառանգությունը, Պուտինը, ՀՀ ԱԳՆ խոսնակը գաղտնազերծեցին, որ Շուշիի հարց չի եղել: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Արցախը տալիս էին, Ալիեւը չէր վերցնում, իր մանկության երազանքն էր, որ Նիկոլը տա՞: Բա, որ հանձնում էին Քոչարյանն ու Սերժ Սարգսանը, Ալիեւը ինչո՞ւ չէր վերցնում: Հիմա մենք ի՞նչն ենք քննարկում, մի ապուշություն ասել է, մենք լուրջ դեմքով ուզում ենք նրան մեկնաբանել: Գնալով ավելի շատ նման գոռալու դոզաներ կտեսեք, որովհետեւ ինչքան մոտենա հունիսի 20-ը, այնքան չի կարողանալու իրեն զսպել:

3 տարվա մեջ դու ուրիշ հերոսի անուն չգիտեի՞ր, բա Ալիեւի անունը ինչո՞ւ չես տալիս, Էրդողանի անունը ինչո՞ւ չես տալիս:

Արտախորհրդարանական ուժերի հետ նրա հանդիպմանը ուղիղ հարցրել եմ՝ ինչ եք բանակցում, քեզ ինչ են առաջարկել, ասել է 5+2: Բա, որ 5+2, Շուշին ու Հադրութը որտեղի՞ց եկան: Կարո՞ղ է Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից Սարգսյանն ու Քոչարյանն են հրաժարվել: Հոկտեմբերի 19-ից հետո զոհվածները այս կապիտուկյանտի խղճին են: Արցախի նախագահն ասում է՝ մենք հոկտեմբերին արդեն գիտեինք, թե ինի հետեւանք կունենա: Բա, որ գիտեիք, այդ երեխեքին ինչո՞ւ տարաք մսաղացի տակ: Կապիտուլյանտը պատերազմի առաջին օրերին ասում էր՝ ես Պուտինի հետ էլ հեռախոսազրույց չեմ ունենա, Մակրոնի հետ կունենամ, թերթում անանուն հոդված էին գրում, որ, եթե Ռուսաստանը մի քիչ էլ բան անի, մենք թուրքի հետ առանձին կբանակցենք, պատերազմի օրերին արտասահմանյան լրատվամիջոցներին ասում էր՝ ես ռուս խաղաղապահների հարց չեմ քննարկում, Խաչատուրովի վրա քրեական գործ էր հարուցում ու ՀԱՊԿ-ից հետ կանչում, Պուտինին չէին դիմավորում, ասում էին՝ շոգ ա»,- ասաց նա:

 

դիտվել է 598 անգամ
Լրահոս
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am