Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովից տեղեկություններ արտահոսե՞լ են Ադրբեջան. Politik.am

Այսօր էլ շատերի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում տիրապետում էր Արցախի բանակի մասին հնարավոր բոլոր տեղեկություններին: Շատերը խոսում են դավաճանության մասին և տարբեր առաջարկներ առաջ քաշում, գրում է Politik.am-ը:

Արցախի բանակի մասին առկա տեղեկությունները կարող էին լինել ԱԱԾ-ում, բայց դժվար է պատկերացնել, որ այդ կառուցից նման արտահոսք կարող էր լինել: Բանակի մասին աննախադեպ մեծ ծավալի տեղեկատվություն կար նաև ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում, որը իշխանափոխությունից հետո իրականացնում էր նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի գործառույթները: Այս հանձնաժողովը հնարավորություն էր ստացել տիրապետել ամենաանահասանելի գաղտնի տեղեկություններին անգամ:

Այս ընթացքում ապացուցվել է, որ հանձանժողովից կարող են փաստաթղթեր արտահոսել: 2020 թվականին, պատերազմից 19 օր առաջ, Արման Բաբաջանյանի թիմակից, ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ընկերներ ջան, աչքովս ընկավ Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն, ճիշտն ասած այն չանվանել որպես խայտառակություն՝ պարզապես չեմ կարող և մեղք է։ Փաստորեն իբր հերքվում է, թե տանկերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, զենքի ու փամփուշտի խնդիր է եղել, Խաչատուրովը «բիլիարդ խաղալուց» է եղել, մինչդեռ բոլորս ենք հիշում անգամ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, տարբեր զինվորների, սպաների ու զինվորականների «գոռոց-գոչոցները։ Լավ, ես հո գիտեմ, չէ՞, որ հենց իմ բարեկամն է Ջաբրայիլում երկու օր փչացած տանկի մեջ մնացել ...։ Էս ի՞նչ անհեթեթություններ ենք լսում»:

Հետաքրքիր է, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի արձանագրությունը հայտնվել էր մի մարդու ձեռքին` ում ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալ է։ Այս արձանագրությունների արտահոսքի մասով ևս ԱԱԾ-ն պետք է զբաղվի։ Եթե հաստատվի տեղեկատվությունը, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանն այլևս պետական գաղտնիք պահպանելու ունակ երկիր չէ ու պետության համար ամենակարևոր տեղեկությունները կարող են հայտնվել ցանկացած պատահական անցորդի ձեռքում, իսկ եթե չհաստատվի տեղեկատվությունը, ապա իշխանությունները պետք է կամք ունենան մեկ անգամ պատժելու կեղծիքների գեներատոր Արման Բաբաջանյանին, որն իր ներկայությամբ թունավորում է քաղաքական դաշտը։

Այս միջադեպից հետո իրավապահ կառույցները որևէ գործողություն չարեցին պարզելու համար, թե որտեղից նշված անձին հասանելիություն գաղտնի փաստաթղթերին։ Ու հիմա, երբ տարբեր վարկածներ են հնչում Ադրբեջանին հասած տեղեկությունների մասին, պետք է ուշադրության արժանանա նաև վարկածը, ըստ որի Ադրբեջանին տեղեկություններ կարող էին հասնել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի ձեռքի տակ եղած փաստաթղթերի արտահոսքի արդյունքում: Մենք իհարեկ որևէ պնդում չենք անում, բայց առնվազն կասկածելու իրավունք ունենք և այդ կասկածելու տեղիքը տվել են հենց իշխանությունները՝ Արման Բաբաջանյանի թիմակցին պատասխանատվության չկանչելով:

դիտվել է 746 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am