Վահե Հակոբյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին (video)
«Քաղաքական ուժ ստեղծելու որոշումը և իմ, և իմ թիմակիցների համար մեր կյանքի, թերևս, ամենադժվարին որոշումներից էր, որովհետև մենք այս քայլին դիմել ենք ոչ թե Հայաստանի հարյուրից ավելի կուսակցությունների շարքը ևս մեկով համալրելու համար, այլ պետության և հասարակության առջև ունեցած պարտավորություններից ելնելով»,- «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ նշեց կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։