Ինձ սպառնում են, փորձում լռեցնել. լրագրողը՝ իշխանության կողմից ուղղորդված սպառնալիքների մասին (video)
Ինձ վերաբերող գրառման մասով գործը հարուցվել է ՔՕ 164-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց լրագրող Անի Գևորգյանը՝ նշելով, որ քրեական գործի շրջանակներում նրան փոխանցվել է միայն տուժող ճանաչվելու որոշումը:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դատարան էր դիմել այն բանից հետո, երբ լրագրող Անի Գևորգյանը հայտարարել էր, թե կարծում է՝ իր և իր մանկահասակ երեխայի հասցեին սոցցանցով կատարված սպառնալիքների հետևում Ալեն Սիմոնյանն է կանգնած:
Ալեն Սիմոնյանը հայտարարել էր՝ պատրաստ է զրպարտչական հայտարարության կապակցությամբ դատարանում իր իրավունքները պաշտպանել ու պատասխանատվության ենթարկել իրեն արատավորող և կեղծ տեղեկատվություն տարածող անձանց: