Հունիսին թուրք-ադրբեջանական դաշինքին հարվածելու հույս կա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է հունիսին Եվրոպա կատարելիք իր այցի ժամանակ ռուս-ամերիկյան գագաթնաժողով անցկացնելու պատրաստակամության մասին: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - հայտնել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Ջո Բայդենն իր առաջին արտասահմանյան ուղևորությունը կկատարի Մեծ Բրիտանիա, որտեղ նա կմասնակցի հունիսի 11-13-ը կայանալիք «Մեծ յոթնյակի» անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Այնուհետև Միացյալ նահանգների նախագահը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովին:

Ռուս-ամերիկյան գագաթաժողովի անցկացման գաղափարը Ջո Բայդենն առաջ է քաշել ապրիլին, ինչն անակնկալ էր ամերիկյան դիտորդների համար: Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երրորդ երկրում քննարկել այն խնդիրները, որոնք լարվածության աճ են առաջացնում երկու երկրների միջև հարաբերություններում: Այդ խնդիրների թվում են Ուկրաինայի նկատմամբ ռուսական սպառնալիքը, ռուսական կիբերգրոհները ամերիկյան համակարգչային ցանցերի դեմ, Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիի և նրա կողմնակիցների հետապնդումները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովի խոսքով՝ երկու նախագահների հանդիպման նախապատրաստումն ընթանում է ամբողջ թափով։ Քննարկվում են հունիսին կայանալիք հանդիպման կոնկրետ ժամկետները։
Նախօրեին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լոնդոնում հայտարարել էր, որ Վաշինգտոնը ցանկանում է ավելի կայուն հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե որքան ագրեսիվ Կրեմլը կորոշի գործել:

Լոնդոնում, հիշեցնենք, անցնում է «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների՝ երկու տարվա ընթացքում առաջին ոչ օնլայն հավաքը։ Երեկվա նիստի քննարկման կենտրոնական թեմաներից էին Ռուսաստանն ու Չինաստանը։ Բլինքենը գրառում էր արել Twitter-ում՝ նշելով, թե պետք է միասին ստիպեն Ռուսաստանին կատարել ստանձնած միջազգային պարտականությունները: «Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի ուշադրություն դարձնենք Ռուսաստանի պահվածքին, պատասխանատվության ենթարկենք Ռուսաստանին նրա գործողությունների համար և ճնշում գործադրենք Մոսկվայի վրա, որպեսզի նա կատարի իր միջազգային պարտավորությունները», - Twitter-ի իր էջում գրել է Բլինքենը:

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Բլինքենի հաղորդագրությունը ռեպոստ է արել և հավելելով, թե «Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Մինսկի համաձայնությունների շրջանակներում և բարեխղճորեն աշխատի Ուկրաինայի արևելքում հակամարտության դադարեցման ուղղությամբ»։ «Մոսկվան նաև պետք է դադարեցնի Ղրիմի անօրինական օկուպացիան», - գրել է Փրայսը։

Հիշեցնենք, որ Ռուս-ամերիկյան հարաբերությունները հերթական անգամ կտրուկ սրվեցին այն բանից հետո, երբ ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բայդենը հարցին, թե արդյոք կարծո՞ւմ է, որ Պուտինը մարդասպան է, դրական էր պատասխանել։ Մոսկվան այս սկանդալային հայտարարության բավականին զուսպ արձագանքեց, իսկ Միացյալ Նահանգների նախագահն էլ ավելի ուշ անսպասելի հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ երրորդ երկրում։

Իրականում, հունիսին կայանալիք Բայդեն-Պուտին հանդիպումը կլինի մեծ քայլ, ոչ աշխարհում, բոլոր անկյուններում փոքր-ինչ հանդարտություն սփռելու հարցում: Այնպիսի մթնոլորտ է ստեղծել, կարծես, ամբողջ աշխարհը համաշխարհային պատերազմից կես րոպե պակաս վիճակում լինի:

Պուտին-Բայդեն շփումը ուղղակի ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, թուրքական ազդեցությունը չեզոքացնելու ու ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու հարցում:

Անկախ նրանից, որ Պուտին-Բայդեն մեկ հանդիպումը ճակատագրական որևէ հարց չի լուծի, բայց կարող է հիմք դառնալ երկխոսությանը, որը բխում է տվյալ դեպքում Հայաստանի և Արցախի շահերից, և հակասում է թուրք-ադրբեջանական դաշինքի շահերին:

Այնպես որ, սպասենք այդ հանդիպման արդյունքներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3875 անգամ
Լրահոս
Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am