Եթե Հայաստանում չփոխվեց իշխանություն, նշանակում է, որ մենք վստահության քվե ենք տալիս Ալիևին․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը։

«Հանրային տրամադրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգալի մասը չի պատրաստվում գնալ ընտրությունների։ Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում։ Սա լուրջ խնդիր է, որի լուծմանը պետք է ուղղել զգալի ջանքեր։ Սա նույնիսկ ավելի կարևոր խնդիր է, քան՝ սեփական ծրագրերը և քարոզարշավը։ Ընտրության չգնալը ներկա մթնոլորտի և հետպատերազմյան իրականությունից փախուստի փորձ է։ Հարյուր հազարավոր մեր քաղաքացիները չեն ուզում հավատալ, որ սա ընտրություն է Հայաստանի լինելու և չլինելու մեջ։ Ընդունենք, որ նման բան գիտակցելը բարդ ու ծանր գործ է, շատ ավելի հեշտ է սա համարել թեկնածուների կամ կուսակցությունների միջև հերթական ընտրություն և տարբեր պատճառաբանություններով մերժել բոլորին։

Տանը մնալը ոչ մի արդարացում չունի։ Արդարացում չէ «ու՞մ քվեարկել, լավ թեկնածու չկա» ձևակերպումը։ Արդարացում չէ «հիասթափված ենք, մեզնից բան կախված չէ» հոգեվիճակը։ Արդարացում չէ արտագաղթելու որոշումը կամ նույնիսկ սկսված գործընթացը։ Իսկ ինչո՞ւ արդարացված չէ։

Սա քվեարկություն է առաջին հերթին պարտությունը մերժելու մասին։ Սա հարգանքի տուրք է անցյալի, և արժանապատվության քայլ՝ ներկա և ապագա սերունդների համար։

Պարտության սիմվոլի հեռացումով է միայն հնարավոր Հայաստանում նոր էջ բացել։

Եթե Հայաստանում չփոխվեց իշխանություն, նշանակում է՝ մենք մեզ և մեր երկրին չենք տալիս նոր էջի հնարավորություն։ Դա նշանակում է նաև, որ մենք վստահության քվե ենք տալիս Ալիևին։

Տանը մնալով՝ մենք այո ենք ասում՝ Ալիևի բոլոր ծրագրերին, մենք այո ենք ասում մեր ստորացմանը, մենք այո ենք ասում նոր պատերազմին։

Անհատական կամ կուսակցական քարոզարշավից ավելի կարևոր է մոտիվացնել ժողովրդին՝ գնալ քվեարկության։ Պետք է մոտիվացնել յուրաքանչյուրին՝ իր մասնակցությունը բերելու Հայաստանում նոր էջի բացմանը»։

դիտվել է 290 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am