Նիկոլ Փաշինյանը խոսել է սեփական փչացածության աստիճանի մասին

Նիկոլ Փաշինյյանն Ազգային Ժողովում ուղղակիորեն և անուղղակի, պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե սահմանին մեր զինվորները քնում են ցելոֆանապատ վրաններում՝ հողի վրա, և ադրբեջանցիները դա տեսնում են, իսկ ի՞նչ է անում պետությունը, մի շարք ինքնախոստովանական հայտարարություններ է արել։ Նա ասել է, որ այն ինչ կատարվում է առաջնագծում գաղտնի է՝ պատգամավորին և ադրբեջանական կողմին ոչ տեսանելի։ Տարօրինակ է, որ առաջնագծի գաղտի բարեկարգումները տեսանելի չեն որևէ մեկին, ընդհուպ նաև բանակին։
«Մեկը կար՝ պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեմ Ալիևի տեղը, այ հիմա կհարձակվեմ։ Ես խնդրում եմ հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք։ Ասեք՝ օրինակ՝ կոորդինատ այսինչից այսինչում մենք չունենք խրամատներ, էստեղ մի քիչ ուժեղ ենք, էստեղով չարժե հարձակվել, բայց կողքը փոքր միջանցք կա, կարելի է այստեղից մտնել։ Մենք հասկանո՞ւմ ենք ինչ ենք անում ընդհանրապես»,- հայտարարել է Փաշինյանը։ Նրա այս անհասցե մեղադրանքն ըստ էության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին էր ուղղված։ Բագրատյանը, հիշեցնենք, պատերազմից առաջ կանխատեսել էր, որ Ադրբեջանը, հնարավոր է, հարձակվի։ Իշխանությունները առաջնորդվելով, իրենց բնորոշ տկարամտության համախտանիշով, փոխանակ դիտարկեին հարձակման հնարավորությունը և լրջորեն պատրաստվեին դրան, քանի որ հարձակման հավանականության մասին վկայող բազմաթիվ փաստարկներ կային, սկսեցին մեղադրել Բագրատյանին՝ Ալիևին խորհուրդներ տալու համար։ Փաստորեն, 44-օրյա պատերազմից և դաժան պարտությունից հետո էլ դեռ Նիկոլ Փաշինյանը, իավիճակը վերլուծելու և քաղաքական- պետական գործչին վայել հետևություն անելու փոխարեն, խորհրդարանում լառաչությամբ է զբաղվում։
Ավելի ուշ՝ իր եզրափակիչ ելույթի ժամանակ նա կրկին անդրադարձել է թեմային։
«Այսօր առաջնագծի մասին են խոսում, բայց երբ 30 տարի առաջնագիծը թալանում և դղյակներ էին կառուցում փարիզներում և հռոմներում, ինչո՞ւ չէին խոսում: Ընդհակառակը, կերակրատաշտակից ձեր «փայն» էլ շպրտում էին, դուք էլ հավաքում ու ձեր տներն էիք կառուցում,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը և շարունակել,- Մամուլի ազատության օրը այսօր չի ստեղծվել, այլ վաղուց է ստեղծվել. Դուք այդ ազատությունից օգտվելու համար առավոտ կեսօրին և երեկոյան թույլտվություն էիք ստանում համապատասխան տեղերից: Մենք ձեզ էլ ենք ազատություն տվել, բայց դուք չեք օգտվում, քանի որ կերակրատաշտն ավելի կարևոր է, քան որևէ ազատություն: Մեզ մեղադրում էին, որ պատերազմի ընթացքում իրավիճակը բաց չենք ներկայացրել: Դա անելը նշանակում էր սպառել դիմադրության ռեսուրսը, բացել բոլոր քարտերը: Ասում են՝ ԳՇ ԶՈՒ պետը հրապարակային բան էր ասում, ինչո՞ւ չէիք արձագանքում: Վարչապետն իր ենթակայի հետ պետք է մտնի հրապարակային բանավեճի մե՞ջ: Լո՞ւրջ եք ասում:
Ասել ենք՝ ժողովուրդ, սենց ա իրավիճակը, կարողանալո՞ւ ենք պահել, թե՞ չենք կարողանալու, ասել են՝ այո, դժվարությամբ, բայց կարողանալու ենք, գրավոր զեկուցել են՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով՝ արևելյան օպերացիոն ուղղությամբ կարող ենք կանգնեցնել և ջախջախել հակառակորդին: Այդ պայմաններում պիտի գնայինք, ասենք՝ 7 շրջանը տալի՞ս ենք, Ղարաբաղը տալի՞ս ենք»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ վերջին պատերազմում մենք հուսահատ կռիվ ենք տվել, ինչպես Սարդարապատում և Ավարայրում։ Դժգոհել է, որ իրեն մեղադրում են 5000 զոհերի համար և հակադարձել, թե պատերազմն իր ընտանիքի կողքով չի անցել․ իր որդին ծառայել է ռազմաճակատի այն հատվածում, որտեղ ամենաշատ զոհերն են եղել։
Մի խոսքով՝ ոչ մի նոր բան, ծայրից ծայր պոպուլիզմ։ Դեռ լավ է, որ չի ասել, թե իր տիկինն էլ պատերազմի ամենաթեժ օրերին բարոյական աջակցություն ցուցաբերելով է զբաղվել։
Ի վերջո՝ ի՞նչ է նշանակում, երբ ավելի քան 3 տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը խորհրդարանում հայտարարում է, թե 30 տարի առաջնագիծը թալանում և դղյակներ էին կառուցում։ Երեք տարվա մեջ թալանի քանի՞ կոնկրետ դեպք է բացահայտվել, քանի՞ հոգի է պատասխանատվության ենթարկվել ։ Պատասխանը պարզ է՝ ոչ մի դեպք, ոչ մի մարդ․ չկա դատարանի որոշմամբ դատապարտված թալանչի։

Ինչքա՞ն կարելի է անհասցե մեղադրական ճառերով, ստով,խաբեությամբ և մանիպուլիացիաներով մարդկանց մոլորության մեջ պահել։
Երբ վարչապետի աթոռին հայտնված նախկին գլխավոր խմբագիրը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, թե կերակրատաշտն ավելի կարևոր է, քան մամուլի ազատությունը, և պնդում, թե տարիներ շարունակ լրատվամիջոցներն իրենց «փայն»  են ստացել իշխանության կերակրատաշտակից, անհնար է չմտածել, որ ինքը եղել է «փայ» ստացողներից մեկը։ Սա, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանությունն է՝ մեղքերի օրիագիրը, որ նա միանգամից հրապարակել է՝ ակամայից բոլորին չափելով ըստ սեփական փչացածության աստիճանի։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4167 անգամ
Լրահոս
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան Էդուարդ Շարմազանովը բարկացավ․ «Ալեն Սիմոնյա՛ն, ես էլ լապտերով ձեր մեջ ման եմ գալիս՝ հայ կա, թե չէ» (video) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ 4 ամսում կստեղծենք այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը կհանձնվի․ Հրանտ Բագրատյան (video) Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am