Կրեմլից սարսափում են. ԱՄՆ-ի հետախուզության զեկույցը

Ռուսաստանը դադարեցրեց ղարաբաղյան պատերազմը, բայց և ընդարձակեց սեփական ռազմական ու տնտեսական ազդեցությունը Հարավային Կովկասում, հայտարարել է Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավար Սքոթ Բերրյերը։

Ամերիկյան Կոնգրեսում ներկայացնելով համաշխարհային սպառնալիքներին ու վտանգներին նվիրված տարեկան զեկույցը՝ գեներալ-լեյտենանտը, ըստ «Ազատության», փաստել է՝ Մոսկվան հիմա ստիպված է վերանայել իր ռազմավարությունը նախկին Խորհրդային Միության տարածքում` հաշվի առնելով այդ տարածաշրջանում իրենց ազդեցությունն ընդարձակելու Չինաստանի, Թուրքիայի և Արևմուտքի ջանքերը։

«Ռուսաստանի նախաձեռնությամբ ձեռք բերված հրադադարը կանգնեցրեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում, բայց, միաժամանակ, ամրապնդեց Մոսկվայի ռազմական ու տնտեսական ազդեցությունը տարածաշրջանում»,- փաստում է հետախուզական կառույցի զեկույցը, մանրամասնելով՝ այսօր Մոսկվան իր զորքերն ունի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում։

Ամերիկյան հետախուզությունը նշում է, որ ամենայն հավանականությամբ Ռուսաստանը կշարունակի իր ազդեցությունը գործի դնել՝ վերահսկողության տակ պահելով նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի բացումն ու հաղորդակցությունը։

Փաստելով, որ իր հարևանությամբ գտնվող երկրներում Մոսկվայի տնտեսական ազդեցությունը գնալով թուլանում է՝ ֆինանսական առավել մեծ հնարավորություններ ունեցող խաղացողների, օրինակ, Չինաստանի կողքին, զեկույցն արձանագրում է՝ Ռուսաստանին հիմա թերևս առավել անհրաժեշտ է մնալ այդ տարածաշրջանի անվտանգության հիմնական երաշխավորը։ Դա, սակայն, այնքան էլ հեշտ չէ․ «Վրաստանի, Ուկրաինայի ու Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների և արտաքին այլ աջակիցների հետ գնալով ավելի մեծ մարտահրավերներ է նետում անվտանգության ոլորտում Ռուսաստանի գերիշխանությանը»։

Որպես օրինակ, զեկույցը նաև ղարաբաղյան վերջին պատերազմն է վկայաբերում, արձանագրելով՝ 44-օրյա պատերազմին ուղղակի միջամտությունից խուսափելու Մոսկվայի որոշումը, ինչպես նաև Բելառուսի զանգվածային ցույցերին տրված զուսպ արձագանքը վկայում է, որ Կրեմլը փոխում է իր մարտավարությունը նախկին Խորհրդային Միության տարածքում։

Խոսելով ապագայի մասին՝ Պենտագոնի հետախուզական վարչությունը կանխատեսում է՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր առաջնորդությունը պահպանելու համար Մոսկվան ամենայն հավանականությամբ կզուգակցի մի քանի գործոններ՝ կպահպանի առաջնային դերը զենքի մատակարարման շուկայում, կամրապնդի գոյություն ունեցող երկկողմ ռազմական կապերը, կխթանի անվտանգության ոլորտում ինտեգրացիոն գործընթացները և չափավոր դեր կտա արտաքին ուժերին՝ իր իսկ թելադրած պայմաններով։

Ընդհանուր առմամբ, անդրադառնալով համաշխարհային անվտանգությանը` Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավարը նշել է. «Այժմ մենք գտնվում ենք ռազմավարական մրցակցության դարաշրջանում։ Չինաստանը, Ռուսաստանը հզորացնում են իրենց կարողությունները՝ նոր մարտահրավերներ նետելով Միացյալ Նահանգներին»:

«Չինաստանը մնում է ԱՄՆ երկարաժամկետ ռազմավարական մրցակից, որը նաև անվտանգության սպառնալիք է ներկայացնում։ Պեկինը տարբեր միջոցներ է ձեռնարկում, այդ թվում՝ դիվանագիտական, տնտեսական, լրտեսական ու ռազմական՝ իր մարտավարական նպատակներին հասնելու համար։ Ռուսաստանի զինուժը ևս մեծ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար․ Մոսկվան պատրաստ է իր ուժը ցուցադրել ժամանակակից կոնվենցիոնալ զինատեսակների և իր սահմաններից դուրս ռազմական գործողություններ ծավալելով»։

Բերրյերն ընդգծել է, որ Ռուսաստանը արդիականացրել է իր միջուկային զինանոցի 82 տոկոսը, բացի այդ տարեկան հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ է արտադրում և ի տարբերություն Միացյալ Նահանգների, չի հետևում միջուկային փորձարկումների արգելանքին։ «Կրեմլը Նահանգներն ու ՆԱՏՕ-ն համարում է իր սեփական անվտանգության, աշխարհաքաղաքական նկրտումների ու իշխող ուժի պահպանման սպառնալիք»,- ընդգծել է Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավարը։

Ամերիկյան հետախուզությունը, փաստորեն, ուշի-ուշով հետևում է Ռուսաստանի գործունեությանը, արձանագրում է Մոսկվայի ազդեցության մեծացումը նախկին խորհրդային հանրապետություններում: Պատահական չէ, որ առանձին ուշադրության է արժանանում 44-օրյա պատերազմը, որի արդյունքում ռուս խաղաղապահները հիմա Լեռնային Ղարաբաղում են:

Ու բոլորովին էլ պատահական չէ, որ ռուսական ազդեցության մեծացմանը զուգահեռ թե Հայաստանում, թե Ադրբեջանում հենց Ռուսաստանի հանդեպ դժգոհություն է սկսել արտահայտվել, Բաքվում անգամ բողոքի ցույցեր են ընթացան՝ ռուս խաղաղապահներին «վռնդելու» կոչերով: Արևմուտքը, փաստորեն, Բաքվում՝ ի դեմս Թուրքիայի, Հայաստանում՝ տարբեր ֆոնդերի միջոցով, հստակ աշխատում են ընդդեմ Կրեմլի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5151 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am