Ո՞վ էր Վահան Նարիբեկյանը՝ Նիկոլի հետ Սյունիք մեկնելուց առաջ

Iravunk.com-ը գրում է․ Ըստ տելեգրամ ալիքների տեղեկությունների, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ դեմ ակցիա իրականացրած սյունեցիներին լուսանկարահանելու եւ դրանք ոստիկանությանը փոխանցելու համար իշխանությունն իր հետ Սյունիքի մարզ էր տարել Արգավանդ համայնքի նախկին ղեկավարի որդուն՝ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ:
Նույն աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ փոխնախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ առաջարկով՝ հենց նա է սյունեցիների դեմ «գործ տվողը» եղել, եւ վերջինիս փոխանցած լուսանկարների պատճառով են բերման ենթարկվել եւ խոշտանգվել քաղաքացիներից շատերը:

Իսկ թե ո՞վ էր Վահան Նարիբեկյանը՝ Սյունիք մեկնելուց առաջ, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել: Պարզվում է՝ Նարիբեկյանը ոչ միայն ջերմ ընկերական հարաբերություններ ունի իշխանության հետ, այլեւ «Արգավանդ կահույք» խանութների տնօրենն է: Այս անունն, իհարկե, քաջածանոթ է Ազգային ժողովից շատերին, որովհետեւ առնվազն տեսել են իրենց բեռնատարները խորհրդարանական շենքի մոտ պարբերաբար կահույք դատարկելիս: Այո, ճիշտ գուշակեցիք, հենց Նարիբեկյանի «Արգավանդ կահույքն» է Ազգային ժողովին գրասենյակային կահույք առաքում:

Ավելին՝ մեր ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որ իմքայլականների կողմից Ազգային ժողով մուտք գործելուն պես՝ դեռեւս 2018 թվականին համաձայնագիր է կնքվել Նարիբեկյանի հետ՝ գնումների վերաբերյալ: Եվ, փաստորեն, չի բացառվում, որ վերջինս էլ, որպես շնորհակալություն իշխանությանն, իր ծառայություններն է մատուցել՝ սյունյաց դեպքերի ժամանակ:

 

դիտվել է 2067 անգամ
Լրահոս
Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am