Նիկոլահաճո ֆանտոմազը

2021 թվականի ապրիլին հավաքագրվել են ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180 մլրդ դրամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180մլրդ դրամ։ Ի հեճուկս բազմաթիվ «ամեն ինչը վատ ա ու ոչ մի ներդրում չկա» ասողների՝ Հայաստանի ազատ և համակարգային կոռուպցիա չունեցող տնտեսությունը արագ շտկում է մեջքը։ Դա բնավ չի նշանակում, որ տեմպը թուլացնելու իրավունք ունենք, հակառակը՝ պետք է սանձել ալիքն ու սլանալ առաջ»,- գրել է նա։

Մի առիթով Վահան Քերոբյանն ասել է, որ եթե այս տարի մինչև տարեվերջ Հայաստանում երկնիշ տնտեսական աճ չգրանցվի, ինքը հրաժարական է տալու։ Երևի վերոհիշյալ գրառումը նա կատարել է երկնիշ աճի մասին երազելիս։ 
Թերևս կարելի էր քահ-քահ ծիծաղել Վահան Քերոբյանի գրածի վրա, եթե նա շարունակեր զբաղվել Մենյու․ամ-ի մատակարարումների կազմակերպմամբ, և չլիներ ՀՀ տնտեսության զարգացման գլխավոր պատասխանատուներից մեկը։

2020թ–ի մարտի երկրորդ կեսից սկսած և ապրիլի-մայիսն ամբողջությամբ ՀՀ տնտեսությունը գտնվում էր մեռյալ վիճակում։ Կորոնավիրուսի հետևանքով հանրային կյանքի և տնտեսության բոլոր ոլորտներում, ներառյալ շինարարությունը, առևտուրը, ծառայությունները, տուրիզմը, ժամանացի վայրերը, ռեստորաններն ու սրճարանները փակ էին։ Անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին արգելված էին բոլոր տեսակի հանրային միջոցառումները, անգամ հուղարկավորությունների ժամանակ 20 հոգուց ավել մարդու ներկայություն չէր թույլատրվում, սգո սրահները ևս չէին աշխատում։

Այսինքն՝ զուտ ապրիլ ամսվա հարկային եկամուտների ցուցանիշը 2020 թվականի ապրիլի ցուցանիշի հետ համեմատելը, ոչ այլ ինչ է, քան ընդամենը նիկալոհաճո պոպուլիզմի դրսևորում։ Այլ կերպ ասած՝ անցյալ տարվա ապրիլին հայտնի պատճառով վիճակը շատ վատ, կարելի է ասել, զրոյական է եղել, ուստի այդ համեմատությունը ոչ միայն տեղին չէ, այլև որևէ բանի, առավել ևս պաշտոնական վիճակագրության ցուցիչ չէ։
Պաշտոնական վիճակագրության մեջ վիճակը ճիշտ հակառակն է․ համաձայն տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ Հայաստանում այս տարվա հունվար–մարտ ամիսներին, 2020թ–ի հունվար մարտի համեմատ, նվազել է 2 տոկոսով։ Գնաճն անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ բարձր է ավելի քան 7 տոկոսով։ Փաստացի նախարար Քերոբյանի լավատեսությունը պաշտոնական վիճակագրության մեջ արտահայտված է տնտեսական աճի հակադարձ համեմատականով և գների նախատեսվածից բարձր աճով։

Այնպես որ՝ ֆանտոմազի դերի մեջ մտած նախարար Քերոբյանը, թող 2021-ի ապրիլի հարկային հավաքագրումները համեմատի ոչ թե 2020-ի, այլ, օրինակ, 2018 և 2019-ի ցուցանիշների հետ և իր շեֆ Նիկոլ Փաշինյանի հետ բացատրություն տա, թե ինչու է Հայաստանի տնտեսությունը 2020 թվականին գրանցել տարածաշրջանում ամենամեծ անկումը։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2588 անգամ
Լրահոս
Գորիսի փոխքաղաքապետի խոշտանգումը կազմակերպողը նոր պաշտոն կստանա՞ Սա սովորական ընտրություն չէ, սա ընտրություն է գոյության և որպես ազգ, պետություն վերանալու ու կործանվելու միջև. Կարինե Աճեմյան Բաքուն համբերատար կսպասի Փաշինյանի վերընտրությանը. Գինը՝ Զանգեզուրն է Խաղաղապահները կմնան, եթե... Ալիևը Կրեմլի առաջ պայման է դրել «5165» շարժումը որևէ անձի կամ ուժի հետ կեղծ օրակարգերով կապել չի՛ հաջողվելու «Ամենազազրելին այն է, որ նա նորից իր ընտանիքի անդամներին է խառնում էդ ամենին». Արա Սահակյան (video) Իսրայելը ուժեղացնում է Գազայի հատվածին հասցվող հարվածները. Նեթանյահու Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու պատճառների մասին Ադրբեջանը պահանջում է նոր զիջումներ, որոնք գնալով ընդլայնվում են. Տ. Աբրահամյան Մոուրինյոն պատրաստ է աշխատել Մխիթարյանի հետ Սուտ մատնություն Վանեցյանի նկատմամբ. ով է և ինչ է ասել Խնդրել ենք կալանք դնել Նիկոլ Փաշինյանի ամբողջ գույքի վրա Վստրեչի Ապերն ազատ է արձակվել Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի հերքել Սերգեյ Լավրովի խոսքերը Հայաստանում Սահմանադրական դատարանի վերջին երեք դատավորների նշանակման հարցում նույնպես ՄԻԵԴ-ը նույն կարծիքին կլինի. Հովհաննիսյան Հրապարակվել են Կազանի դպրոցում հրաձգության ժամանակ սպանվածների անունները Սա ծայրաստիճան անմարդկային է և դաժան. Միշուստին Ստեփանակերտ. Թող Բաքուն պատասխանի՝ ինչո՞ւ են ոչնչացվել մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի հուշարձանները ՀԱՐՑՈՒՄ. Ու՞մ են քաղաքացիները իրենց քվեն տալու առաջիկա ընտրություններին (video) Մասնակցե՛ք ընտրությանը, ընտրեք ում ուզում եք՝ բացի Նիկոլից. ԵՊՀ-ին օգնելու այլ միջոց չկա. Դավիթ Ափոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ մայիսի 10-ի հատուկ նիստում, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ մայիսի 10-ի հատուկ նիստում, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը։ Թեմա՝ #Antinikol շարժման ստեղծումը, նպատակները, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Թեմա՝ #Antinikol շարժման ստեղծումը, նպատակները, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին, ժամը 16:00-ին հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ մայիսի 10-ի հատուկ նիստում, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։ ԹԵՄԱ՝ անվտանգ է արդյո՞ք շարժական կետերում կորոնովիրուսի դեմ պատվաստվելը․ կորոնավիրուսով հիվանդների բուժման ուղեցույցներում առկա խնդիրները․ վերջին շրջանում կորոնավիրուսով հիվանդացության վիճակագրական պատկերը; Մայիսի 11-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան, հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում, մեսիջներ, խորհրդարանի լուծարումը, հետագա անելիքները Մայիսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում, մեսիջներ, խորհրդարանի լուծարումը, հետագա անելիքները Մայիսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում, մեսիջներ, խորհրդարանի լուծարումը, հետագա անելիքները Մայիսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում, մեսիջներ, խորհրդարանի լուծարումը, հետագա անելիքները
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub