Մելիք Ադամյանի ճեմասրահը՝ քրջի բազար

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության շենքի նիստերի դահլիճում ժամանակին ԱԺ նիստերն էին անցկացվում, հետագայում՝ տարբեր կոնֆերանսներ, համագումարներ, ճեմասրահում՝ ցուցադրություններ: Այժմ դատարկություն է, իսկ դահլիճին կից ճեմասրահում գրասենյակային գույք է կուտակված: Մեզ ասացին, որ նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը, կապիտուլյացիայի ստորագրումից հետո կառավարության շենք ներխուժած մարդկանց կողմից վնասված գույքն է: Ինչ-որ ժամանակ թողել են տեղում` որպես զանգվածային անկարգությունների իրեղեն ապացույցներ, ապա դահլիճի ճեմասրահը վերածել քրջի բազարի։


Այս դահլիճը սպասարկող «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարկոսյանը մեր հարցին ի պատասխան նախ ասաց. «Ոչ, ո՞վ ա նման տեղեկատվություն տվել», ապա՝ այո, ճեմասրահում գույք կա, բայց դա ուրիշ գույք է։ «Իսկ դահլիճն էլ օգտագործման ենթակա է, ուղղակի «ճեմասրահ» ասվածում կա այլ գույք՝ վարչապետի աշխատակազմին պատկանող գույք։ Հին, օգտագործված գույք է՝ տարբեր մասնաշենքերից տեղափոխված»։ Իսկ ի՞նչ է եղել նոյեմբերի 9-10-ի գիշերը վնասված գույքի հետ։ «Տարբեր տեղերում․․․ դռները, որոնք կոտրվել են, որը հնարավոր է եղել, վերանորոգել ենք, տարբեր բաներ, որոնք կոտրվել են, քննչական մարմինների կողմից առգրավվել ու արձանագրվել են։ Ճիշտն ասած՝ այս հարցի պատասխանատուն ես չեմ, այդ հարցով պետք է դիմեք վարչապետի աշխատակազմ»։ Այսինքն՝ այնպես չէ, որ ճեմասրահի պատճառով չի գործում Մելիք Ադամյանի դահլիճը։ Մարկոսյանը պատասխանեց՝ բայց ո՞վ է ասում, որ չի գործում, վերջին միջոցառումը եղել է ապրիլի 10-ին։ Մայիսի 1-ին այստեղ պետք է կայանար ՀԱԿ համագումարը՝ հետաձգվել է մայիսի 10-ին։ Մարկոսյանն ասաց՝ հետաձգումը կապ չունի ճեմասրահի ծանրաբեռնվածության հետ, «այլ իրենց ղեկավարների առողջական խնդիրների հետ է կապված»։

 

դիտվել է 1012 անգամ
Լրահոս
Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է Մակրոնի և Սի Ծինփինի ընթրիքի ճաշացանկից հեռացվել է «ռուսական տորթը». Le Figaro Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am