Մելիք Ադամյանի ճեմասրահը՝ քրջի բազար

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության շենքի նիստերի դահլիճում ժամանակին ԱԺ նիստերն էին անցկացվում, հետագայում՝ տարբեր կոնֆերանսներ, համագումարներ, ճեմասրահում՝ ցուցադրություններ: Այժմ դատարկություն է, իսկ դահլիճին կից ճեմասրահում գրասենյակային գույք է կուտակված: Մեզ ասացին, որ նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը, կապիտուլյացիայի ստորագրումից հետո կառավարության շենք ներխուժած մարդկանց կողմից վնասված գույքն է: Ինչ-որ ժամանակ թողել են տեղում` որպես զանգվածային անկարգությունների իրեղեն ապացույցներ, ապա դահլիճի ճեմասրահը վերածել քրջի բազարի։


Այս դահլիճը սպասարկող «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարկոսյանը մեր հարցին ի պատասխան նախ ասաց. «Ոչ, ո՞վ ա նման տեղեկատվություն տվել», ապա՝ այո, ճեմասրահում գույք կա, բայց դա ուրիշ գույք է։ «Իսկ դահլիճն էլ օգտագործման ենթակա է, ուղղակի «ճեմասրահ» ասվածում կա այլ գույք՝ վարչապետի աշխատակազմին պատկանող գույք։ Հին, օգտագործված գույք է՝ տարբեր մասնաշենքերից տեղափոխված»։ Իսկ ի՞նչ է եղել նոյեմբերի 9-10-ի գիշերը վնասված գույքի հետ։ «Տարբեր տեղերում․․․ դռները, որոնք կոտրվել են, որը հնարավոր է եղել, վերանորոգել ենք, տարբեր բաներ, որոնք կոտրվել են, քննչական մարմինների կողմից առգրավվել ու արձանագրվել են։ Ճիշտն ասած՝ այս հարցի պատասխանատուն ես չեմ, այդ հարցով պետք է դիմեք վարչապետի աշխատակազմ»։ Այսինքն՝ այնպես չէ, որ ճեմասրահի պատճառով չի գործում Մելիք Ադամյանի դահլիճը։ Մարկոսյանը պատասխանեց՝ բայց ո՞վ է ասում, որ չի գործում, վերջին միջոցառումը եղել է ապրիլի 10-ին։ Մայիսի 1-ին այստեղ պետք է կայանար ՀԱԿ համագումարը՝ հետաձգվել է մայիսի 10-ին։ Մարկոսյանն ասաց՝ հետաձգումը կապ չունի ճեմասրահի ծանրաբեռնվածության հետ, «այլ իրենց ղեկավարների առողջական խնդիրների հետ է կապված»։

 

դիտվել է 1012 անգամ
Լրահոս
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video) Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա Պետք է Նիկոլի հարցը լուծենք, այլ տարբերակ չկա՛․ Վահագն Չախալյան (video) Կնոջդ էլ են ասում, պապուդ էլ․ չէ՛, դու չունես արժանապատվություն․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե «քսերոքս» արած․ Փաշինյան (video) Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը Լածիրակների ոհմակ, մեկդ չկասկածե՛ք՝ ձեր էս խոշտանգումները բացահայտվելու են․ քաղաքացի (video) Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Նիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն Սաղաթելյան Մենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. Աբդոլլահիան ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Աննայի հետ տրնգին բումերանգի նման խփելու է ձեր բոտեքս արած մռութներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ սրվել են. Սերգեյ Ֆյոդորով Նիկո՛լ, արի ասա՝ էդքան դուխ չունեմ, կանգնենք սաղով, պատերազմենք․ Վահագն Չախալյան (video) Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am