Նոր սկանդալ Նիկոլ Փաշինյանից՝ Հայաստան համահայկական հիմնադրամի գումարների հետ կապված

Կառավարության նիստում 2020 թվականի պետական բյուջեի կատորաղականի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան համահայկական հիմնադրամի պետական բյուջե փոխանցված գումարներին։ Նա նշել է, որ 2020 թվականի բյուջեի հետ կապված կար, գուցե հիմա էլ կա շատ մեծ շահարկում, խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարների մասին է: «Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար կառավարությունն իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում, դրանից 52 միլիարդ դրամն է, որ հատկացվել է հիմնադրամի կողմից», – նշել է Փաշինյանը ՝ ընդգծելով, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վստահություն է հայտնել, որ գումարները նպատակային են օգտագործվել: Ըստ վարչապետի՝ 1992 թվականից մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր համահայկական հիմնադրամի միջոցով հանգանակվել է 247 մլն դոլար. «Այսինքն՝ 28 տարվա ընթացքում հանգանակվել է 247 մլն դոլար Հայաստանում ևԱրցախում ծրագրեր իրականացնելու համար: 44-օրյա պատերազմի ընթացքում հանգանակվել է 212 մլն դոլար: Այսինքն՝ ըստ էության, 44 օրում հանգանակվել է 28 տարվա հանգանակվածի ավելի քան 70 տոկոսի չափ գումար»,- հայտարարել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ պետք է ռազմական ծախսերը դռնփակ ռեժիմով տող առ տող ներկայացվի, թե 120 միլիարդ դրամը ինչի վրա է ծախսվել, որ թեման անշրջելիորեն ու վերջնական փակվի: Փաստորեն, այդ 120 մլրդից 52 մլրդ դրամն էլ հիմնադրամի միջոցներն են, որոնք նաև հումանիտար նպատակներով են ծախսվել։
Նիկոլ Փաշինյանն իր չմտածված և անհեռատես հայտարարություններով ըստ էության անհարմար վիճակի մեջ է դրել Հայաստան համահայկական հիմնադրամի նվիրատուներին։ Հայաստան Համահայկական հիմնադրամն, համաձայն իր կանոնադրության, հանգանականություններ է կատարում բացառապես հումանիտար և բարեգործական նպատակներով։ Ռազմական ծախսեր ֆինանսավարելու համար հանգանակություն երբևէ չի կատարվել։ Եթե անգամ պատերազմի ժամանակ առաջացել է այնպիսի վիճակ, որ խիստ անհրաժեշտաբար հիմնադրամի գումարները փոխանցվել են պետական բյուջե, միևնույնն է՝ դրանք պետք է ծախսվեին միայն և միայն հումանիտար նպատակներով, հետևաբար այդ ծախսերը ներկայացնել որպես ռազմական ծախսեր, պարզապես անթույլատրելի է։ Վարչապետի կողմից արված այդ կարգի հայտարարությունը պետական և կառավարչական գիտելիքների իսպառ բացակայության վկայություն է։ Նիկոլ Փաշինյանի տգետ հայտարարությունների հետևանքները ծանր են լինելու, քանի որ դրանք կարող են խնդիրներ են առաջացնել նաև նվիրատուների համար, որոնցից շատերը սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն են։ Փաշինյանի՝ Կառավարության նիստում արված հայտարարությունը, որը ի դեպ, եռալեզու տարբերակով հրապարկված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, թուրք-ադրբեջանական լոբիստական կազմակերպությունների կողմից կարող է օգտագործվել հակահայկական քարոզչության նպատակներով՝ աշխարհի տարբեր երկրներում տպավորություն ստեղծելու համար, թե իբր հումանիտար-բարեգործական անվան տակ, իրականում հիմադրամը ռազմական ծախսեր է իրականցնում։ Կարող է անգամ հակաքարոզչություն սկսվել՝ սահմանափակելու արտերկրից արվող փոխանցումները հիմնադրամին։ Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի տգիտության պատճառով
ռիսկի տակ է դրվում հիմանդրամի հետագա գործունեությունը։ Բացի այդ հանգանակաություն կատարած մեր բազմաթիվ հայրենակիցներ կարող են արտասահմանյան տարբեր ֆինանսական կառույցների սև ցուցակներում հայտնվել։
Իսկապես աղետ է Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար ունենալը՝ <<ազգակործան և պետականակործան պատուհաս>>,  ասելը իրավամբ շատ քիչ է։

Հայկ Դավթյան

դիտվել է 14053 անգամ
Լրահոս
Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am