Դադարեցնում ենք ակցիան. ոստիկան է վատացել. Արծվիկ Մինասյան
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, դիմելով Դատախազության շենքի մոտ հավաքված ցուցարարներին խնդրեց, որ դադարեցնեն բողոքի ակցիան:
«Մեր պայքարը հավիտենական է ու մեր պայքարը շարունակական է, ուղղակի այս պահին մենք խնդրում ենք դադարեցնել ակցիան, որովհետև ոստիկանը վատացել է: Առողջություն ցանկանանք նրան, նա մեր քաղաքացին է, մեր հայրենակիցը: Ես խնդրում ենք ձեզ, որ մեր պահանջների տերը լինենք»,- ասաց Մինասյանը: