Այսօր Երևան բերված և ավելի ուշ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու կազմակերպման կասկածանքի շրջանակներում ձերբակալված Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ձերբակալության իրավաչափության դեմ պաշտպանական կողմի բերված բողոքը մակագրվել է Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մխիթար Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը: «Դատարանից նոր ինձ զանգեցին ու ասացին, որ դատավորը նիստը նշանակել է վաղը՝ 18:30-ին, քանի որ քննիչին մինչ այդ հարմար չէ ներկայանալ դատական նիստին: Վերջինս դատարանին հայտնել է, որ ծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում, ուստի մինչ նշված ժամկետը ապահովել ներկայություն: Մինչդեռ նախ ՔԿ բոլոր քննիչներն այս գործով քննչական խմբի կազմի մեջ են գտնվում, և բացի այդ՝ դատավորը պարտավոր է նիստը բացել, այդ մասին էլեկտրոնային տարբերակով նախ ծանուցել քննիչին ու այդ նիստի ընթացքում քննարկել՝ հարգելի՞ է արդյոք քննիչի բերած պատճառաբանությունը: Դատարանը, սակայն, հրաժարվում է դա անել»,- ասաց Գայանե Պապոյանը:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը