Բաքվի եւ Երեւանի քայլերը եւ հայտարարությունները պետք է ընթանան եռակողմ պայմանավորվածությունների հունով. Զախարովա
«Բաքվի եւ Երեւանի քայլերը եւ հայտարարությունները պետք է ընթանան եռակողմ պայմանավորվածությունների հունով, որոնք ձեռք են բերվել Ղարաբաղի առնչությամբ։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ռեւանշիստական եւ ռազմատենչ հայտարարություններից, որոնք կարող են կրկին ռեգիոնը կանգնեցնել պատերազմի եզրին։ Մենք ելակետ ենք ընդունում այն, որ Բաքվի եւ Երեւանի հայտարարությունները եւ գործնական քայլերը պետք է ընթանան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված 2020 թ նոյեմբերի իննի եւ 2021 թվականի հունվարի տասնմեկի պայմանավորվածությունների հունով»,- ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած հայտարարությանը։ Նա նաեւ հավելել է, որ տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։