Քարտեզին նայեq կպատկերացնեք. նման բան ասողը կամ անբարոյական է, որովհետեւ ստում է, կամ դեբիլ. Աշոտյան
«Այդ վիժվածքը մի քանի օր առաջ ասում է՝ եթե Ալիեւն ասում է՝ Մեղրիի միջանցք, մենք էլ կասենք Նախիջեւանի միջանցք. Քարտեզին նայելով կպատկերացնեք, որ այդ մարդը կամ անբարոյական է, որովհետեւ ստում է, կամ դեբիլ, որովհետեւ ապուշություն է խոսում: Միջանցքը նա է, որ մի բանը մի բանի հետ կապում է: Հայաստանը Նախիջեւանով ո՞ւմ հետ է կապվում: Իրանի՞: Բա մեր Սյունիքն ինչի՞ համար էԹե՞ Սյունիքը ծախել եք, մնացել եք Նախիջեւանի հույսին: Կամ Թուրքիայի հետ է կապո՞ւմ, բայց մենք Գյումրիով հսկայական սահման ունենք, այդ միջանցքը մեր ինչի՞ն է պետք: Հետո միջանցքը նա է, որ քոնը կապես քոնի հետ: Թուրքա՞ն էր մերը: Այդպես անմեսունակություն ոնց կարելի է լսել»,- Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկող հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: