ՇՏԱՊ. իրավիճակը լարված է. Բախումներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ. video
ՀՀ դատախազության դիմաց քիչ առաջ բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները ձվեր նետեցին Դատախազության շենքի ուղղությամբ, որոնցից մի քանիսը դիպան շենքի մուտքը շրջափակած ոստիկաններին։ Ակցիայի մասնակիցները փորձում են մտնել Դատախազության շենքը, ինչը ոստիկանները կանխում են՝ պատ կազմելով։
Այս պահին իրավիճակը շենքի դիմաց լարված է։
Ակցիայի մասնակիցները պահանջում են՝ ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։