Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է Շոշի բնակիչներին և Ստեփանակերտի՝ Ադրբեջանի կրակոցներից տուժածներին

Ադրբեջանական զինվորականները պարբերաբար կրակոցներ են արձակում Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին երեկ Շոշ համայնք կատարած այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել են համայնքի ղեկավարն ու բնակիչները, ընդ որում կրակոցները լինում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։


Ապրիլի 20-ին Շոշ համայնքի ուղղությամբ կրակոցներից համայնքի բնակիչների կյանքին, առողջությանն ու գույքին վնաս չի հասցվել։ Սակայն հստակ է, որ կրակոցներով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու խաղաղ բնակիչներին, վախի մթնոլորտ ձևավորելու համայնքներում և խաթարելու բնակչության բնականոն կյանքը։


Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 20-ին կրակել են նաև Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել են Ստեփանակերտ քաղաքի Վ.Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը և առաստաղը: Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ տանտերերը հայտնել են, որ ռուս խաղաղապահներն ու ոստիկանության աշխատակիցներն այցելել են ընտանիքին և ծանոթացել միջադեպի հանգամանքներին։

Խաղաղ բնակչության ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության ու բնականոն կյանքի դեմ ուղղված ադրբեջանական կողմի ոտնձգությունները, արձանագրվող դեպքերի հաճախակիությունը պահանջում են ինչպես Արցախի զինված ուժերի և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացում, այնպես էլ նման միջադեպերի հետաքննության համար հստակ մեխանիզմների ներդրում, ինչը հնարավորություն կտա ռուսական կողմի աջակցությամբ պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին՝ հետագայում բացառելով նման դեպքերի կրկնությունը։

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Կա սուտ, կա շատ մեծ սուտ և կա Նիկոլ Փաշինյան 6 ադրբեջանական նոր զորամաս՝ Հայաստանի սահմանին. Խոսի՛ր, Փաշինյան Էրդողանն ու Ալիևը «հարվածում» են ռուսական անօդաչուներին. Անթաքույց պայքար Եթե նախկինում եղածը չապացուցվեց, ոչ ոք չդատապարտվեց, ինչու՞ պետք ներկան ապացուցվի և դատապարտվի Կապիտույլանտի սոցիալական հենարանը տգետ և անհայրենիք մասսան է. Վահան Իշխանյան Հադրութն իր անտառներով, Շուշին իր անտառներով, ամբողջ Քարվաճառն իր անտառներով, Կապանին հարող Սոսիների պուրակը թշնամուն հանձնած անասունի տղեն խոսում է ծառահատման ցուցանիշներից Սևանի մակարդակի պատմական ռեկորդային բարձրացման շուրջ ծաղրածուի հայտարարությունները հերթական հիմարեցման փորձերն են. լիճը բարձրացել է 15 սմ-ից էլ պակաս «ՔՊ»-ն «Civic.am»-ի միջոցով բուռն հակաքարոզչություն է տանում Ռոբերտ Քոչարյանի ու «Հայաստան» դաշինքի դեմ. Antifake.am ՄԻՊ-ը լրագրող Նանե Արզումանյանին սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել Ալիևը սպառնացել է Հայաստանին Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը կրկին հոխորտացել է, որ «Լեռնային Ղարաբաղ անունով տարածք Ադրբեջանում գոյություն չունի» Իլհամ Ալիևը Նախիջևանում մասնակցել է ռազմական աերոդրոմի «բացմանը» Արցախյան 44-օրյա պատերազմի թեմայով համապարփակ դասախոսությունների շարք՝ Գերմանիայի Հալլեի համալսարանի հայագիտական կենտրոնում Ռուսաստանի Դաշնությունը մի շարք ոլորտներում «աշխատող ձեռքերի» պակաս ունի Դուք մեր դեմ ավելի շատ եք պայքարում, քան ալիեւների Հիմա մեր երեսով են տալիս Օսիպյանին, էլի մարդկանց կարող են երեսով տալ. Փաշինյանի ամփոփիչ ելույթը Կա՛մ մենք կհաղթենք մահաբեր «նիկոլավիրուսին», կա՛մ վիրուսը վերջնականապես կկործանի մեզ․ հայրենիք հանձնած վիժվածքի հետ ապագա չկա․ Միքայել Մինասյան. video Ափսոսում են գործընկերների համար Մանե Գևորգյանն իր համանման վարքագծով կոպտորեն խախտել է մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում, մեսիջներ, խորհրդարանի լուծարումը, հետագա անելիքները Մայիսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում, մեսիջներ, խորհրդարանի լուծարումը, հետագա անելիքները Մայիսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում, մեսիջներ, խորհրդարանի լուծարումը, հետագա անելիքները Մայիսի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում, մեսիջներ, խորհրդարանի լուծարումը, հետագա անելիքները Մայիսի 11-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում, մեսիջներ, խորհրդարանի լուծարումը, հետագա անելիքները Մայիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Հայկ Դերզյանը: ԹԵՄԱ՝ նախընտրական քարոզչության թեզերն ու դրանց հնարավոր հակադարձումները. Թուրքիայի հետ Հայաստանի թշնամության կառավարելի լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը. Ալիևը ռազմական օդանավակայան է բացել Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանին: Մայիսի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Թեմա՝ մայիսի 9-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ելույթը,Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, «Հայաստան» դաշինքի հավաքը, սպասվող ընտրությունները, Նիկոլ Փաշինյանի հրաժարական Մայիսի 10-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա՝ մայիսի 9-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ելույթը,Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, «Հայաստան» դաշինքի հավաքը, սպասվող ընտրությունները, մայիսյան եռատոն Մայիսի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ մայիսի 9-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ելույթը,Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, «Հայաստան» դաշինքի հավաքը, սպասվող ընտրությունները, մայիսյան եռատոն Մայիսի 10-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Թեմա՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական, սպասվող ընտրությունները, ինչ է արվում գերիներին վերադարձնելու գործով , ներքաղաքական կյանք
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub