25 միլիոն դրամ գրավ` Նարեկ Սարգսյանի ազատության համար
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի գործով այսօրվա նիստին պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց դատարան Ն.Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը կրկին փոփոխելու վերաբերյալ` 25 միլիոն դրամ գրավի դիմաց։
Պաշտպանը հայտնեց, որ 5 ամսից ավելի ազատության մեջ լինելով իր պաշտպանյալը պատշաճ վարքագիծ է դրսեւորել, ապա ավելացրեց, եթե դատարանը գտնի, որ ավելի մեծ գումարով կարող է փոփոխվել խափանման միջոցը, ապա Նարեկ Սարգսյանի ընկերները պատրաստ են մուծել հավելյալ գումարը։
Դատարանը Վահե Միսակյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։