Մեղրիի համայնքապետին ձերբակալում են
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
«Սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունքն է, որով փորձում են մեր ոգին կոտրել։ Այսօր ժամը 18։30-ին հանրահավաք ենք հրավիրում Արամ Մանուկյան արձանի հարևանությամբ, որտեղ կորոշենք մեր հետագա անելիքները»,-ասաց Վահե Հակոբյանը։
Ինչպես նշեց` Զաքարյանին ձերբակալում են խուլիգանության կասկածանքով։