Սյունիքը չպետք է միայնակ մնա, Հայաստանը չի զիջում Սյունիքը. Երևանը պետք է եռա

Հայաստանի հարավը երեկ Փաշինյանին, այսպես ասած՝ «գրկաբաց» ընդունեց, միանշանակ ապացուցելով, որ տեր է իր հողին, և չի ընդունում հետպատերազմյան՝ Մեղրիի ու Զանգեզուրի կոմունիկացիոն ապաշրջափակման հայտարարություններին, որոնք հնչում են Թուրքիայից ու Ադրբեջանից, ինչպես նաև Հայաստանի գործող իշխանությունների կողմից...

Մեղրիում երեկ բնակիչները փողոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ուղեկցել են վանկարկումներով ու պահանջել հեռանալ Սյունիքից։ Չնայած սյունեցիների ընդվզմանն ու պահանջին՝ Փաշինյանը շարունակել է քայլարշավը Մեղրիի փողոցներով՝ ոստիկանների, հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ։ Իրավիճակն ավելի է լարվել, քաշքշուկ սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև։

Փաշինյանը նպատակ էր դրել ապացուցել իրեն քննադատող ուժերին ցույց տալ, թե անգամ Սյունիքի մարզում խնդիր չունի, ազատ «ելումուտ» է անելու: Բայց իրողությունն այլ էր

Իհարկե, Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներն անհետևանք չմնացին։ Ժամեր անց՝ արդեն Կապանի մարզպետարանում Փաշինյանը իրավապահներին՝ հանրապետության ու մարզի ոստիկանապետերին հանձնարարեց զբաղվել այս միջադեպով։ «Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ փոքր խմբակ մարդկանց ուղղակի ստեղծ տպավորության, այսինքն` անկախ տպավորությունից, չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում: Պարոն Աբազյան, պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, և ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության», - ասաց Փաշինյանը:

Քննչական կոմիտեի ներկայացուցիչը վարչապետին զեկուցեց, որ քրեական գործ է հարուցել։ Իսկ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն էլ գրեց, թե Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ։ Թե ովքեր են այդ շրջանակները, խոսնակն անուններ չի նշել։

Բնակիչներին ոչ ոք չի ուղղորդել, ակցիաներն ինքնաբուխ են եղել, լրատվամիջոցներին ասել էր Մեղրի համայնքապետ Մխիթար Զաքարյանը. «Մարդկանց թվում է, թե Մեղրու ազգաբնակչությունը էդ կարգի իներտ է, որ Ալիևն ասում է՝ պետք է գրավենք 101 տարի հետո պետք է վերադառնանք ու Զանգեզուրի միջանցքը վերցնենք, դա մարդկանց չի հետաքրքրելու հա՞, ես էլ էդ հարցը կարամ տամ»:

Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարները նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո պահանջեցին վարչապետի հրաժարականը։ Մի քանիսը նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նորաստեղծ կուսակցության շարքերում են ու մասնակցելու են առաջիկա ընտրություններին։

Մեղրիի համայնքապետն ասում է՝ իրենք չեն ուղղորդել, մարդիկ հարցեր ունեին Փաշինյանին. «Մեր ժողովրդին մի թերագնահատեք, էլի, մեծ մասը պատերազմին մասնակցած, սահման պահած, պետք լինի էլի պահող մարդիկ են, զոհվածի հարազատ են, նախկինում հող ազատագրած զոհված ազատամարտիկի որդի են: Իրանք, բնական է, իրենց հարցադրումներն ունեն»:

Ինչևէ, պատերազմի ավարտից հետո սա Սյունիք մտնելու Փաշինյանի երկրորդ փորձն է։ Առաջինը դեկտեմբերին էր, Սիսիանից այն կողմ նա չկարողացավ անցնել։ Սիսիանի եկեղեցում քահանան վարչապետի պարզած ձեռքը օդում էր թողել, սյունեցիները փակել էին Գորիս տանող ճանապարհը, ինչից հետո Փաշինյանն ընդհատել էր այցն ու վերադարձել Երևան։

Իսկ հիմա ամենակարևորն այն է, թե Հայաստանը թողնո՞ւմ է Սյունիքին մենակ...
Ամեն ինչ շատ հստակ է՝ Ադրբեջանի նախագահը բացել է նոր փուլ՝ իր զավթողական քաղաքականության ճանապարհին, նա Զանգեզուրը հայտարարել է ադրբեջանական «հարձակման» նոր ճակատ: Փաշինյանը փորձում է կոմունիկացիոն ապաշրջափակման պահանջի իրականացումը նույնացնել Ադրբեջանի կողմից էլ մեզ տրվելիք «միջանցքի» անհեթեթ կատակ-հիմնավորմամբ: Սակայն ամեն ինչ շատ հստակ է՝ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է տեսնեն, որ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն զիջում Սյունիքը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4035 անգամ
Լրահոս
Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կա սուտ, կա շատ մեծ սուտ և կա Նիկոլ Փաշինյան Երբ ապազգային տականքն ահաբեկված է Հանուն ժեխի հաղթարշավը շարունակվում է Նախընտրական պրոֆիլակտիկա․տնտեսական մահակ Ծառուկյանի գլխին Նիկոլ Փաշինյանի պատմական խաբեությունը կառավարությունում Հասան բանկային գաղտնիքին՝ բոլորի փողերը հաշվում են Կենտրոնի թաղապետի տեղակալն ու թաղապետարանի աշխատակիցը ձերբակալվել են. հարուցվել է քրեական գործ Սյունեցիները՝ անհայրենիք-արնախում քոչվորնե՞ր. ՀՊՄՀ պրոֆեսորի վիրավորական գրառումը Գորիսի փոխքաղաքապետի խոշտանգումը կազմակերպողը նոր պաշտոն կստանա՞ Սա սովորական ընտրություն չէ, սա ընտրություն է գոյության և որպես ազգ, պետություն վերանալու ու կործանվելու միջև. Կարինե Աճեմյան Բաքուն համբերատար կսպասի Փաշինյանի վերընտրությանը. Գինը՝ Զանգեզուրն է Խաղաղապահները կմնան, եթե... Ալիևը Կրեմլի առաջ պայման է դրել «5165» շարժումը որևէ անձի կամ ուժի հետ կեղծ օրակարգերով կապել չի՛ հաջողվելու «Ամենազազրելին այն է, որ նա նորից իր ընտանիքի անդամներին է խառնում էդ ամենին». Արա Սահակյան (video) Իսրայելը ուժեղացնում է Գազայի հատվածին հասցվող հարվածները. Նեթանյահու Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու պատճառների մասին Ադրբեջանը պահանջում է նոր զիջումներ, որոնք գնալով ընդլայնվում են. Տ. Աբրահամյան Մոուրինյոն պատրաստ է աշխատել Մխիթարյանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ մայիսի 10-ի հատուկ նիստում, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, Հայրենիք կուսակցությունից Արտակ Ավետիսյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ մայիսի 10-ի հատուկ նիստում, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ մայիսի 10-ի հատուկ նիստում, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը։ Թեմա՝ #Antinikol շարժման ստեղծումը, նպատակները, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Թեմա՝ #Antinikol շարժման ստեղծումը, նպատակները, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ մայիսի 10-ի հատուկ նիստում, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։ ԹԵՄԱ՝ անվտանգ է արդյո՞ք շարժական կետերում կորոնովիրուսի դեմ պատվաստվելը․ կորոնավիրուսով հիվանդների բուժման ուղեցույցներում առկա խնդիրները․ վերջին շրջանում կորոնավիրուսով հիվանդացության վիճակագրական պատկերը; Մայիսի 11-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան, հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում, մեսիջներ, խորհրդարանի լուծարումը, հետագա անելիքները Մայիսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում, մեսիջներ, խորհրդարանի լուծարումը, հետագա անելիքները Մայիսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում, մեսիջներ, խորհրդարանի լուծարումը, հետագա անելիքները
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub