Նիկոլն ուզում է գլխատել Սյունիքը, որ իր կապիկություններով նորից գա Սյունիք. Վահե Հակոբյան (video)
Իմ տեղեկություններով՝ Սյունիքից 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել, գրեթե բոլորը՝ ապօրինի, խաբելով, համոզելով, տեղ-տեղ էլ առևանգելով, մարդկանց նստեցրել են մեքենաներն ու անհայտ ուղղությամբ տարել: Այս մասին այսօր Քննական կոմիտեի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը` խոսելով սյունեցիներին, համայնքների ղեկավարներին, քաղաքապետերին բերման ենթարկելու մասին:
Նշենք, որ բերման ենթարկվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն հստակ չի նշվում, թե որ քրեական գործի շրջանակներում են գործողություններ իրականացվում: