Քանի՞սն են Սյունիքից բերման ենթարկվել. ի՞նչ հրահանգ է եղել. փոխոստիկանապետ (video)
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հերքեց տեղեկությունները, թե ավելի քան 100 սյունեցի է բերման ենթարկվել:
«Միանշանակ է, որ 100-ից ավելի սյունեցի չի կարող բերման ենթարկվել: Ակնհայտ ապատեղեկատվություն է: Ընդամենն իրականացվում են համապատասխան օպերատիվ հետախուզական և քննաչկան միջոցառումներ», - կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց նա: