Նոր օրենսգիրքը բերում են․ իշխանությունները խնդրի առաջ են կանգնած

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս շաբաթ ԵԽԽՎ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովը նոր ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կներկայացնի իր եզրակացությունը, որից հետո այս մեծ փաթեթը կքննարկվի արդեն հայրենի խորհրդարանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները նպատակ ունեն կարճ ժամկետներում՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, արտահերթ նիստով քննարկել ԸՕ ընդլայնված փաթեթը, որպեսզի կարողանան մի քանի դրույթներ հասցնել կիրառել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, եթե, իհարկե, դրանք կայանան: Սակայն այստեղ եւս իշխանությունները կարող են բախվել խնդրի, եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ձգձգի դրա ստորագրումը կամ առհասարակ հրաժարվի ստորագրել այն. այս դեպքում հաստատ ժամկետների մեջ հնարավոր չի լինի տեղավորվել:

Հիշեցնենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի ոչ ընդգրկուն փոփոխությունները, որը ԱԺ-ն ապրիլի 1- ին ընդունեց, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ո՛չ ստորագրում է, ո՛չ էլ դիմում է Սահմանադրական դատարան, ինչը նշանակում է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պետք է այն ստորագրի եւ կիրառման ուժ տա: Սահմանադրության համաձայն՝ եթե Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը նախագահը չի ստորագրում ու ՍԴ չի ուղարկում, ապա ընդունումից 21 օր անց Ազգային ժողովի նախագահն է ստորագրում այն 5-օրյա ժամկետում։
Նշենք, որ ապրիլի 1-ին ընդունված ԸՕ փոփոխություններով՝ հունիսին 20-ին սպասվող ընտրություններում ռեյտինգային ընտրակարգը վերացավ, եւ քաղաքացիները կընտրեն միայն կուսակցություններին։ Նախորդ ընտրություններում ընտրողները կարող էին քվեարկել նաեւ իրենց տարածքում առաջադրված կոնկրետ թեկնածուի օգտին։

Իսկ եթե Ընտրական օրենսգրքի լայն փաթեթը առաջիկա տասը օրում քվեարկվի, եւ Արմեն Սարգսյանն էլ այն ստորագրի ժամկետներում, ապա լայն փոփոխությունների որոշ դրույթներ կկիրառվեն: Առաջարկվող տարբերակով մասնավորապես փոխվելու է կուսակցությունների անցողիկ շեմը։ Կուսակցությունը խորհրդարան անցնելու համար 5-ի փոխարեն պետք է հավաքի ընտրողների ձայների առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում անցողիկ 7 տոկոսը բարձրանում է մինչեւ 8, բայց այդ դրույթները ուժի մեջ կարող են մտնել սպասվող արտահերթ ընտրություններից հետո:
Իսկ փոփոխությունների մեծ փաթեթում ամեն դեպքում ամրագրված է, որ փոփոխությունների մեծ մասն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 545 անգամ
Լրահոս
Նոր երգ, ՍՈՒՊԵՐ HIT. «Դու ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ ես». Video Ի Տեր ննջեց Տ. Մամբրե աբեղա Տաշչյանը Հայաստանի Արցախի մնացուկների ապագայի համար այս ընտրությունը ճակատագրական է լինելու. Հովհաննես Մանուկյան Վանաձորում բախվել են Audi-ն, Opel Astra-ն և Hyundai Sonata-ն. կան վիրավորներ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կա սուտ, կա շատ մեծ սուտ և կա Նիկոլ Փաշինյան Երբ ապազգային տականքն ահաբեկված է Հանուն ժեխի հաղթարշավը շարունակվում է Նախընտրական պրոֆիլակտիկա․տնտեսական մահակ Ծառուկյանի գլխին Նիկոլ Փաշինյանի պատմական խաբեությունը կառավարությունում Հասան բանկային գաղտնիքին՝ բոլորի փողերը հաշվում են Կենտրոնի թաղապետի տեղակալն ու թաղապետարանի աշխատակիցը ձերբակալվել են. հարուցվել է քրեական գործ Սյունեցիները՝ անհայրենիք-արնախում քոչվորնե՞ր. ՀՊՄՀ պրոֆեսորի վիրավորական գրառումը Գորիսի փոխքաղաքապետի խոշտանգումը կազմակերպողը նոր պաշտոն կստանա՞ Սա սովորական ընտրություն չէ, սա ընտրություն է գոյության և որպես ազգ, պետություն վերանալու ու կործանվելու միջև. Կարինե Աճեմյան «5165» շարժումը որևէ անձի կամ ուժի հետ կեղծ օրակարգերով կապել չի՛ հաջողվելու «Ամենազազրելին այն է, որ նա նորից իր ընտանիքի անդամներին է խառնում էդ ամենին». Արա Սահակյան (video) Իսրայելը ուժեղացնում է Գազայի հատվածին հասցվող հարվածները. Նեթանյահու Բաց երկնքի պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու պատճառների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ մայիսի 10-ի հատուկ նիստում, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, Հայրենիք կուսակցությունից Արտակ Ավետիսյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ մայիսի 10-ի հատուկ նիստում, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ մայիսի 10-ի հատուկ նիստում, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը։ Թեմա՝ #Antinikol շարժման ստեղծումը, նպատակները, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Թեմա՝ #Antinikol շարժման ստեղծումը, նպատակները, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ մայիսի 10-ի հատուկ նիստում, նախընտրական թոհուբոհ Մայիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, «ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։ Թեմա՝ ընտրություններ-2021, դրանց առանձնահատկություններն ու ինտրիգները։ Մայիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։ ԹԵՄԱ՝ անվտանգ է արդյո՞ք շարժական կետերում կորոնովիրուսի դեմ պատվաստվելը․ կորոնավիրուսով հիվանդների բուժման ուղեցույցներում առկա խնդիրները․ վերջին շրջանում կորոնավիրուսով հիվանդացության վիճակագրական պատկերը; Մայիսի 11-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան, հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում, մեսիջներ, խորհրդարանի լուծարումը, հետագա անելիքները Մայիսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Թեմա՝ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում, մեսիջներ, խորհրդարանի լուծարումը, հետագա անելիքները
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub