HALO Trust–ը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Բորիս Ավագյանի
«The HALO Trust» միջազգային մարդասիրական բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղի լիազոր ներկայացուցիչը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Բորիս Ավագյանի, որը մարտի 11–ին, լինելով Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, 24NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ «HALO Trust» կազմակերպությունը, որն Արցախում զբաղվում էր ականազերծման աշխատանքներով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, ինչն էլ հակառակորդին հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ականապատված պաշտպանական տարածքները։
«The HALO Trust»–ը դատարանից պահանջում է պարտավորեցնել Բորիս Ավագյանին տարածման նույն եղանակով հերքել զրպարտություն դիտարկվող տեղեկությունները, ինչպես նաեւ հատուցել կազմակերպությանը պատճառված բարոյական վնասը, որպես փոխհատուցում սահմանվել է 2 մլն դրամը։