Ադրբեջանը նոր զորամաս է բացել Հայաստանի հետ սահմանին
Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Զանգելանի շրջանում` Հայաստանի հետ սահմանի մոտ, ապրիլի 20-ին բացվել է նոր ադրբեջանական զորամաս:
Այս մասին ասվում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրության մեջ:
Զորամասի բացման առնչությամբ տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում պարգևատրվել են զինվորականներ, գրում է minval.az-ը: