Ազգակործան պատուհասի հուղարկավորությունը

Նիկոլ Փաշինյանի անադեկվատ պահվածն ու ստերը այլեւս չեն հանդուրժում անգամ նրանք, ովքեր նրան քաղաքականապես ծնել, սնել, աճեցրել ու բազմացրել են: Քանզի Արցախը հանձնած դավաճանը պիղծ է ողջ էությամբ, անգամ յուրայինների նկատմամբ, եւ հանուն իր շահի, հանուն աթոռի ու իշխանության վերարտադրության կարող է ոչնչացնել սեփական զավակին, տրորել ամենը, որի վրայով ինքը վեր է բարձրացել եւ դա անել բացահայտ ստի ու կեղծիքի միջոցով: Ինչպես հայտնի է Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին խորհրդարանում հայտարարեց, որ առաջին նախագահը 2018 թվականի հուլիսին իրեն ասել է՝ «հողերը արդեն պետք է տաս»։ Այդ օրը, այո, բազում հայտարարություններ արեց նույն բովանդակության մեջ, ավելի ճիշտ՝ մեղադրանքներ բոլոր-բոլորի հասցեին, որ հողերը տվել են նախկինները, բանակցությունները մտցրել զրոյական կետ, բանակը թալանել ու այս իրավիճակի հետեւանքն էր 44-օրյա պատերազմը: Այս անադեկվատ մարդը մոռացել էր բանակցությունները իր՝ զրոյական կետից սկսելու հայտարարությունը, բանակի ուժեղացման, սպառազինման մասին պարծենալը եւ նման այլ հայտարարություններ:

Ինչեւ, բազում հասցեատերեր անդրադարձան Փաշինյանի խորհրդարանական արկածներին ու ստերին: Երեկ հերթը ՀԱԿ-ինն էր:
«Ազատության» հետ զրույցում Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը նշել է.
«Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ղեկավարը ստախոս է, որովհետև նման բան չի եղել, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը դա շատ կատեգորիկ ձևով է ասում: Դա բացարձակ սուտ է, դա չի համապատասխանում իրականությանը, նման բան չի եղել:
Հայոց պետության ղեկավարի ստելու այդ կարողությունն իրականում ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում, որովհետև այդ նույն ոճը նա գործածում է ոչ միայն ներքին քաղաքական հանդիպումների ժամանակ, այլ նաև արտաքին քաղաքական հանդիպումների ժամանակ, և այն աղետալի հետևանքները, որ մենք ունենք դիվանագիտության մեջ, այս պատերազմի մեջ, որոշ մասով կապված են նաև իր անվստահելիության հետ և պայմանավորվել չկարողանալու իր այդ որակի հետ և ընդհանրապես բավականին լուրջ համակարգային արատների հետ, որ իր կառավարումն իր մեջ պարունակում է»:

Զուրաբյանն առաջարկում է, եթե Փաշինյանը իր վարկը ցանկանում է փրկել, թեև իր խոսքով՝ արդեն այդ վարկը փրկել ոչինչ չի կարող, ուղղակի թող որևէ ապացույց ներկայացնի.<<Առավել ևս, որ ինքը ասում է մեջբերում, սա նշանակում է, որ ինչ-որ ձևով կարող է ապացուցել, որ նման բան ասվել է: Մենք առաջարկում ենք բերել որևէ ապացույց, որ Տեր-Պետրոսյանը ընդհանրապես նման բան ասել է: Ոչ, դա սուտ է, սխալ է, նման բան չկա>>:
Ինչ է ասել Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը Զուրաբյանի խոսքով՝ ոչ միայն չի հասկանում, որ ընդհանրապես գաղտնիքներ չի կարելի բացել, ասում է՝ <<գաղտնիք ասեմ, հետո բացում է գաղտնիք, բայց դրա վրա էլ ավելացնում է մեկ այլ հանցագործություն, ոչ թե գաղտնիք է բացում, այլ գաղտնիք բացելու շղարշի տակ ներկայացնում է բացարձակ սուտ հորինվածք՝ սա անվայել պահվածք է պետության ղեկավարի համար, հետևաբար, ես ասում եմ՝ մենք մի քիչ այլ բարոյականության տեր մարդիկ ենք և ընդհանրապես բանակցությունների կամ պետական քաղաքականության այլ էթիկայի ներկայացուցիչներ ենք, բնականաբար, կոնֆիդենցիալ խոսակցությունների բովանդակությունը չենք բացում: Խոսացվել է լրիվ այլ բան, լրիվ այլ բաներ են ասվել>>:

Ճշտող հարցին, թե հողերի մասին խոսակցություն չի՞ եղել, Զուրաբյանը նույնն է պնդել, միաժամանակ ավելացնելով, որ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ հայտնի է իննսունականներից եւ հիմնադիր նախագահը անգամ հրապարակային է ներկայացրել, թե ինչպես է ինքը տեսնում հարցի կարգավորումը
<<Նույն դիրքորոշումը հայտնվեց 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ որ մենք ուղղակի նախազգուշացրեցինք, երբ Տեր-Պետրոսյանը նախազգուշացրեց ամբողջ ազգին, որ արդեն ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե մենք չգնանք խաղաղության, մեզ սպառնում է աղետալի պատերազմ՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով>>:

Զուրաբյանն ասել է նաեւ, որ պատերազմը կարելի էր կանխել, եթե Նիկոլ Փաշինյանը դիվանագիտությունից փոքր-ինչ հասկանար: Ավելին հիշեցրել է, որ նրա իշխանության առաջին երկու տարիներին Ալիեւը <<խելոք> էր, հարձակում չկար մեր սահմանների վրա եւ սադրել է Փաշինյանը: Բայց սա էլ մի կողմ, Փաշինյանը, ըստ էության, համաձայն էր 5+2 տարածքների հանձնումը, բայց չի գնացել դրան, քանի որ Արցախի անկախության հարցն է օդում կախված մնացել: Զուրաբյանը տարակուսանք է հայտնում, փաստորեն, նա կարող էր առանց զոհերի խաղաղություն հաստատել, բայց չի արել.<<Փաշինյանը չունեցավ խիզախություն, չունեցավ իմաստնություն լուծել հարցը խաղաղ ճանապարհով, նա իր փառքի բարձունքում էր, կարող էլ խոսել ժողովրդի հետ, ասել՝ այսպիսի պլան կա, եկեք գնանք փոխզիջման>>:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են, մնում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ամենալավն է բնորոշել Նիկոլ Փաշինյանին՝ որպես ազգակործան պատուհաս, ներողություն խնդրի ժողովրդից այդ պատուհասին նրա գլխին կապելու համար ու միասին ձեռք ձեռքի տված մաքրվեն քաղաքական ասպարեզից:

Անի Սահակյան

դիտվել է 9558 անգամ
Լրահոս
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն...
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am