Կաթողիկոսը կամ իրեն է ծաղրում, կամ` մեզ

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ <<Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առումով երկուստեք կարևորվել է համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ներկա պայմաններում արցախահայության, մասնավորապես՝ զոհված, գերության մեջ գտնվող զինվորականների և անհայտ կորածների ընտանիքների հոգևոր խնամքի և աջակցության Մայր Աթոռի ծրագրերին>> տեղեկացնում են Մայր աթոռից։ Վեհափառ Հայրապետը և նախագահ Արայիկ Հարությունյանը արծարծել են նաև Արցախի բռնազավթված տարածքներում պատմա-մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, դրանց նկատմամբ ոտնձգությունների և վայրագությունների կասեցման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը։
Ինչպես կասեր մեր օրերի դասականը՝ սա մանկապարտեզ էլ չէ, սա խենթանոց է: Վեհափառը, ով պատերազմից հետո նկատի ունենալով << երկրի առջեւ ծառացածև եւ ահագնացող ներհասարակական լարվածությամը>>, <<արտաքին և ներքին լուրջ մարտահրավերները և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասը>> հայրաբար հորդորեեց Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալ, այսօր իր հարկի տակ է ընդունում Փաշինյանի անձնական օգտագործման հողաթափին եւ հետո հերոսաբար հաղորդում, թե ինչ հարցեր են քննարկել:
Հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ նույնն է, թե հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, քանզի սույն աձը առանձ Նիկոլ Փաշինյանի թույատրության կարծում ենք իր ամենօրյա պետքական կարիքներն էլ չի համարձակվում ինքնուրույն հոգալ: Եւ Հայաստանին ու Արցախին պատուհասած այս աղետի մեջ նույնքան իր մեղքի բաժինն ունի, որքան Նիկոլ Փաշինյանը: Արայիկ Հարությունյանը մեղավոր է, երբ Նիկոլ Փաշինյանը մինչեւ պատերազմը հայտարարում էր՝ ինչ ուզում բանակցում ենք, նա թերեւս տեղյակ լինելով Արցախի գործարքին լռելով հանձնել հայրենի հողը:
Նա Նիկոլ Փաշինյանի թելն էր թելում եւ արշավում նախկինների դեմ՝ հայտարարելով,, թե Արցախի օդը, ի տարբերություն 2016-ի, 100 տոկոսով պաշտպանված է։
Միգուցե վեհափառը հարցրել է նրան՝ ինչո՞ւ էր Արայիկ Հարությունյանը 44 օր Նիկոլ Փաշինյանի հետ «հաղթելու ենք» ստի հաղթաշավ իրականացնում, հոլիվուդյյան ժպիտով լուսանկարներ տարածում, իսկ փաստն այն է, որ պատերազմն ավարտվեց խայտառակ կապիտուլյացիայով։ Ո՞վ էր նրան ստիպել կամ հրամայել ամեն օր նայել ժողովրդի աչքերին ու ստել ռազմական հաջողությունների մասին։

Ինչ հրահանգներ է ստացել պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանից ու Աննա Հակոբյանից , ո՞ւմ թույլտվությամբ եւ ինչու է Նիկոլ Փաշինյանի կինն ազատ ելումուտ արել հրամանատարական բունկերում:
Ո՞վ է Լելե Թեփեի օպերացիայի քաղաքական և բարոյական պատախանատուն։ Քանի՞ մարդ է այնտեղ զոհվել, որքա՞ն տեխնիկա ենք կորցրել։
Ո՞վ է արգելել Զինված ուժերին խոցել Ադրբեջանի նավթագազային համակարգը, ո՞վ է որոշել հանձնել Շուշին և ինչո՞ւ, արգելվել փորձառու գեներալների, Արցախի ու Հայաստանի նախկին ղեկավարների ներգրավվումը պատերազմական գործողություններում։ Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ եղել է, որ Նիկոլի Փաշինյանը հոկտեմբերի 19-ին մերժել է ավելի հայանպաստ տարբերակով պատերազմը կանգնեցնելու ՌԴ նախագահի առաջարկը: Եւ առհասարակ, Արայիկ Հարությունյանը կապիտուլացիայի փաստաթղթի ստորագրումից առաջ տեղյակ է եղել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ստորագրում:
Այնպես որ մի ազգակործան պատուհաս էլ Արայիկ Հարությունյանն է, Նիկոլ Փաշինյանի հանցակիցը եւ նրան ընդունելով վեհափառը կամ ինքն է իրեն ծաղրի առարկա դարձնում, կամ մեզ՝ բոլորիս: Քանզի հրաժարականի հորդորից հետո լույս էր ճառագել, որ պետականակործան այս իշխանության դեմ չերկնչելով նաեւ եկեղեցին է դուրս եկել՝ հստակ գիտակցումով, որ սա ոչ այնքան քաղաքական խնդիր է, այլ մեր ինքնության, մեր պետականության լինել-չլինելու հարցը: Իսկ եթե վեհափառը մտահոգված է Արցախի խնդիրներով , ապա կարող է Արցախի թեմի առաջնորդի հետ քննարկել այդ հարցերը, կամ էլ այցելել Արցախ:

Անի Սահակյան

դիտվել է 7333 անգամ
Լրահոս
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան Էդուարդ Շարմազանովը բարկացավ․ «Ալեն Սիմոնյա՛ն, ես էլ լապտերով ձեր մեջ ման եմ գալիս՝ հայ կա, թե չէ» (video) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ 4 ամսում կստեղծենք այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը կհանձնվի․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am