Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում. Sputnik Արմենիա

Հայաստանի ռազմական ղեկավարությունը հաշվարկել էր Արցախում ապագա պատերազմի բոլոր հնարավոր սցենարները, բայց քաղաքական ղեկավարությունը, պետությունն ընդհանուր առմամբ, պատրաստ չէին պատերազմին։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։

Պողոսյանը պատմել է, որ երբ ինքը ստանձնել է Գլխավոր շտաբի ղեկավարի խորհրդականի պաշտոնը, սկսել են ստեղծել տարատեսակ կառույցներ եւ մոդելներ, որոնք կօգնեին ճիշտ վերլուծել զարգացման սցենարները։ Ավելին, դեռեւս չլինելով զինված ուժերում, Պողոսյանը կանոնավոր կերպով օգնել է բանակին տեղեկատվությամբ եւ վերլուծությամբ։


«Մենք 2019թ–ի դեկտեմբերին հանդիպեցինք ԶՈւ ղեկավարության հետ, եւ ես ասացի, որ աշխարհում իրավիճակը հունվարի սկզբից արմատապես կփոխվի, իսկ մինչեւ 2020 թ–ի նոյեմբերը Արցախում պատերազմն անխուսափելի կդառնա։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդ պատերազմն անհաջող կլինի Հայաստանի համար։ Բանն այն է, որ մենք ժամանակ ենք կորցրել։ Վերջին 20 տարիները կորսվել են երկրի եւ բանակի համար, մենք չենք զարգացրել գիտությունը, տնտեսությունը։ Իսկ զինված ուժերը չեն կարող գոյություն ունենալ եւ զարգանալ առանձին»,- ասել է Պողոսյանը։

Բանակի վերին օղակներում ամեն ինչ հիանալի հասկացել եւ կանխատեսել են։ Պողոսյանը հիշեցրել է 2020 թ–ի նոյեմբերի 17–ին Օնիկ Գասպարյանի արած հայտարարության մասին, որում նա ասել էր, որ դեռ մինչեւ պատերազմն էին կանխատեսել Թուրքիայի ակտիվ մասնակցոթյուն հնարավոր պատերազմում։ Խորհրդականի խոսքով` Գլխավոր շտաբում կանխատեսել են ոչ միայն պատերազմի ընթացքը, այլ նաեւ Հայաստանի հարեւանների եւ միջազգային դերակատարների պահվածքը։

«Մեզ մոտ ամեն ինչ գրված էր։ Ես կարող եմ հավաստիացնել, որ մենք ոչ մի հարցում չենք սխալվել։ Միգուցե ինչ–որ մեկին այժմ սա դուր չգա։ Կգոռան, թե ինչու առաջինը չենք հարվածել, ինչու այսպես կամ այնպես։ Ես պետք է հիշեցնեմ, որ պատերազմում են առաջին հերթին ոչ թե բանակները, այլ պետությունները։ Մեր դեպքում պետությունը չէր պատերազմում։ Պատերազմի օրերին, երբ Արցախից Երեւան էի գալիս, տեսնում էի, որ մարդիկ չեն հասկանում իրավիճակի լրջությունը, մայրաքաղաքում քաղաքացիների մոտ չէի տեսնում գիտակցումը, որ Ադրբեջանի հետ ընթանում ծանր, արյունահեղ պատերազմ», – հավելել է Պողոսյանը։

Նրա կարծիքով` պատերազմի առաջին օրերից պետք էր անջատել համացանցը, այն թողնել միայն անձանց եւ կառույցների մոտ, որոնց դա անհրաժեշտ էր պետական անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց դա չարվեց։ Եվ համացանցը չար կատակ խաղաց հայ հասարակության հետ։ Ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանում համացանցն անջատված էր բնակչության համար։

«Անշուշտ, հակառակորդի կիբեռստորաբաժանումներն ակտիվորեն օգտվեցին դրանից։ Երբ ամբողջ հայ ազգը նստած էր Facebook–ում եւ Youtube–ում, ադրբեջանցիները զանգվածաբար հրապարակում էին տեսահոլովակներ` գերիներին ծեծելու եւ խաղաղ քաղաքացիների սպանությունների, հայ զինվորներին եւ տեխնիկային անօդաչու թռչող սարքերով հարվածելու տեսարաններով։ Հասկանալի է, որ այդ ամենը խուճապ եւ սարսափ էր տարածում հայ հասարակության մեջ։ Եվ բանակ զորակոչված մարդիկ, պահեստազորը առաջնագիծ էին գնում արդեն հոգեբանորեն կոտրված», – նշել է Գասպարյանի խորհրդականը։

Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչպիսի միջոցներ է առաջարկել բանակը (խոսքը նախապատերազմական շրջանի մասին է,– խմբ.)` որպես կանխատեսվող սպառնալիքների հակազդեցություն, Պողոսյանը հիշեցրել է աշխարհազորի մասին օրենքը։ Օրենքն ուղղված էր ռազմական շրջանում մոբիլիզացիայի համակարգը կատարելագործելուն եւ զգալիորեն կբարելավեր պատերազմին երկրի պատրաստվածության մակարդակը։ Օրենքն առաջարկվել է դեռ անցած տարվա օգոստոսին, քննարկվել տարբեր մակարդակներում, բայց այդպես էլ չի ընդունվել։ Պողոսյանը պատերազմին անապատրաստ լինելը, պատերազմի ծանր հետեւանքները համարել է քաղաքական ղեկավարության գիտելիքների պակասի, նրա անզուսպ հավակնությունների, կառավարման համակարգում քաոսի արդյունք։ Պատերազմողը միայն բանակը չէ, այլ նաեւ բազմաթիվ ուղեկցող երեւույթները։ Դա թե՛ տնտեսությունն է, թե՛ արդյունավետ կառավարումը, թե՛ ռազմաքաղաքական դաստիարակությունը, թե՛ հետախուզությունը, թե՛ հակահետախուզությունը։

«Մշտական կադրային խառնաշփոթի եւ անկայունության պայմաններում, երբ երկիրը բառացիորեն ցնցվում է, իսկ կարճ ժամանակահատվածում փոխվում են հատուկ ծառայությունների 4-5 ղեկավարներ, Գլխավոր շտաբի երեք պետ, դրան ավելացրած խորհրդարանում գտնվող անփորձ «երեխաները», որոնցից շատերը չեն ծառայել բանակում, դժվար է ինչ–որ արդյունավետ բան կառուցել նման երկրում։ Իսկ բանակի հնարավորությունները եւ լիազորություններն անսահման չեն։ Բանակը մշտապես պայքարել է, ապացուցել, բացատրել, առաջարկել, բայց այդ ամենն ընթացել է չափազանց դանդաղ տեմպերով», – ասել է Պողոսյանը։

Խոսելով կառավարության հետ զինվորականների կոնֆլիկտի մասին, որի արդյունքում Գլխավոր շտաբը պահանջել է կառավարության հրաժարականը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Պողոսյանը նշել է, որ այդ հակազդեցության թաքնված պատճառը ոչ թե գեներալների ամբիացիաներն էին, այլ պետության անվտանգությունը։ Հակասությունները կուտակվել են մի քանի ամիս։ Իսկ մամուլում ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի սկանդալային մեկնաբանության հետ կապված պատմությունը եւ նրան պաշտոնից ազատելու զգացմունքային որոշումը դարձավ վերջին կաթիլը։

Պողոսյանը հիմա դժվարացել է պատասխանել, թե Գասպարյանն արդյո՞ք ունի ինչ–որ քաղաքական հավակնություններ եւ ծրագրեր։ Բայց նշել է, որ գնալով Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ են չեզոք դիրքորոշում զբաղեցնում` համաձայն չլինելով թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների հետ։ Ընտրազանգվածի այդ հատվածը սպասում է երրորդ ուժին։ Հնարավոր է, որ մարտական ուղի անցած գեներալներից մեկը, որը ոչ մի քաղաքական ուժի չի հարում, երրորդ ուժի կարգավիճակի հայտ կներկայացնի։ Հասարակությունն իսկապես ունի զինվորականների կարիք, քանի որ զինվորականն ամենից առաջ կարգ ու կանոն է, համակարգային մտածողություն, ավելի լայն աշխարհայացք։ Դա այն ամենն է, ինչը պակասում է այսօրվա քաղաքական գործիչների մոտ։

 

դիտվել է 770 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումI’m Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am