Բորիս Ավագյանը գնում է ԱԱԾ
Հրապարակը գրում է.
Քիչ առաջ, Հյուսիսային պողոտայից, մեր ուղիղ եթերի ընթացքում կարճ հարցազրույց տվեց Արցախի Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնից ժամեր առաջ ազատված Բորիս Ավագյանը։
Հարցազրույցից անմիջապես հետո, նրան շտապ կանչել են ԱԱԾ։ Նա այս պահին գնում է այնտեղ։ Թե ինչ գործով են նրան կանչել՝ Ավագյանը տեղյակ չէ։