«Ռազմագերիների առևտուր». Փաշինյանը «սլաքներն ուղղում» է Մուրադովի կողմը. Свободная Пресса

Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձ է կատարել հայ ռազմագերիների վերադարձի թեմային` ուշադրություն հրավիրելով վերջերս տեղի ունեցած միջադեպին, երբ Բաքվից ժամանած ինքնաթիռը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի, պետք է հայ ռազմագերիներին հայրենիք բերեր, դատարկ էր վայրէջք կատարել «Էրեբունի» օդանավակայանում:

«ՌԴ ռազմատիեզերական ուժերի օդանավով Բաքվից վերադարձող ռազմագերիներին անձամբ ուղեկցում է գեներալ Ռուստամ Մուրադովը, որն Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարն է: Այդ պատճառով, երբ ապրիլի 8-ին Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել էր, որ Ռուստամ Մուրադովը, իբր, իր հետ մի քանի ռազմագերի է բերում Երևան, «Էրեբունի» օդանավակայանում մեծ թվով հարազատներ էին հավաքվել: Լրագրողներ, իհարկե, նունպես շատ կային, քանի որ հույս ունեին երջանկության արցունքներ և երկար սպասված գրկախառնություններ ֆիրքսել և դրանով իսկ բարձրացնել Փաշինյանի խարխլված վարկանիշը»,- գրում է կայքը:

«Սակայն օդանավից դուրս եկավ միայն Մուրադովը: Դիմավորողները բարկացել էին և չգիտեին` ում մեղադրել: Հաղորդվում էր նաև ոստիկանների հետ քաշքշուկի մասին: Այնուհետև մարդիկ ուղևորվել են ՊՆ շենքի մոտ` միանալով անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիային: Իրավիճակն այնքան էր սրվել, որ ՊՆ աշխատակիցներին ստիպված էին զայրացած հարազատներից փրկել` տարհանելով ուղղաթիռով»,- գրում է աղբյուրը` հավելելով, որ «կուլիսային զրույցներում հայ պաշտոնյաները փորձում էին սլաքներն ուղղել ռուս գեներալի ուղղությամբ»:

«Սակայն մարդիկ հավատացին Մուրադովին, որը վերջակետ դրեց բոլոր հարցերին: Պատասխանելով «Հրապարակ» թերթի լրագրողի հարցին, թե ինչու են Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարել գերիների վերադարձի մասին, սակայն գերիներն այդպես էլ չեն վերադարձրել, Մուրադովն ասել է. «Դա կեղծ սադրանք է: Իրենց հարցրեք: Նրանք մոլորեցնում են բնակչությանը: Դա սովորական այց էր»»,- շեշտում է հոդվածագիրը:

Ինչպես նա նկատում է, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտարարել են, որ Փաշինյանը գերիների ազատ արձակման և վերադարձի մասին պաշտոնապես չի հայտարարելև գուցե, նման լուրեր են տարածվել Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի և Իգոր Կրասնովի հանդիպումից հետո:

«Սակայն Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, գործնականում խոստովանել է, որ սադրանք է տեղի ունեցել, որի մասին խոսել է Մուրադովը և սա ճիշտ կլիներ անվանել «դավադրություն» Փաշինյանի կողմից: Այսպես, փոխխոսնակի խոսքով` «որևէ պայմանավորվածություն չի եղել. իրենք պարզապես հույս ունեին, ինչպես և ամեն օր, որ չվերթը լավ լուրեր կբերի»:

«Կարծում եմ, որ մենք պետք է ներողություն խնդրենք մեր հայրենակիցներից նման ապատեղեկատվության համար»,-ասել էր Սիմոնյանը:

«Այստեղ կա փոքր, սակայն էական նրբություն: Սիմոնյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանին, որն աջակցում է երևանյան «սորոսականներին»: Միևնույն ժամանակ մեր գեներալից ներողություն խնդրելու մասին խոսք չի եղել»,- արձանագրում է հոդվածի հեղինակը:

Վերլուծելով, թե «սորոսականներից» մեծ հաշվով որին է մտահոգում հայ գերիների ճակատագիրը, աղբյուրը մեջբերում է Eurasianet ամերիկյան պորտալին. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` գերիների խնդիրը վերածվում է ներքաղաքական ֆուտբոլի, և ընտրողները, ամենայն հավանականությամբ, ներկայիս կառավարության աշխատանքն ինչ-որ չափով կդատեն գերիների վերադարձն ապահովելու ունակությամբ»:

«Հետաքրքրականն այն է, որ ռուսական կառավարամետ թերթերն ու հեռուստաալիքները, չգիտես ինչու, կոշտ արձագանք չեն տվել երևանյան «սորոսականների» սադրանքին: Չէ որ սևին սպիտակով գրված է գերիների հարազատներին ուղղված փաշինյանական ուղերձը. գուցե, եթե Կրեմլն իսկապես ցանկանար, ապա Ալիևը նույն րոպեին կվերադարձներ բոլոր արցախյան գերիներին: Ի վերջո, ՌԴ մայրաքաղաքում ապրում է ամենամեծ ադրբեջանական սփյուռքը, և ինչն է խանգարում գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին մի լավ ճնշել ազդեցիկ և հարուստ մոսկվաաբնակ ադրբեջանցիներից մեկին»,- գրում է հեղինակը` նշելով, որ Բաքուն մոտ 200 հայ գերի է պահում և պարտավոր է վերադարձնել նրանց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն:

Փաշինյանը հղում է անում այն փաստին, որ Պուտինը երաշխավոր է, ինչը նշանակում է, որ գերիների վերադարձը նրա անմիջական պարտավորվածությունների շարքում է, սակայն Ալիևը հայտարարել է միայն 60 «դիվերսանտների» մասին, որոնք ձերբակալվել են ռազմական գործողությունների ավարտից հետո:

Ինչպես հեղինակը նկատում է, հաշվի առնելով գերիների վերադարձի ժամանակակից միջազգային պրակտիկան` Բաքուն ցանկանում է ավելի թանկ գնով հայ գերիներին «վաճառել» Երևանին:

«Եվ այստեղ ջրի երես են դուրս գալիս ԱՄՆ շահերը: Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում, The Washington Post-ի փոխանցմամբ, արդեն պահանջել է Բաքվից ազատ արձակել կալանավորված անձնաց` որպես «բարի կամքի դրսևորում»: Ակնհայտ է, որ Ալիևի նկատմամբ ճնշում կգործադրվի հունիսի 20-ին` խորհրդարանական արտահերթ ընտրություններին մոտ, որպեսզի հասնեն Հայաստանում «սորոսականների» վերընտրմանը»,- գրում է պարբերականը` հիշեցնելով, որ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով` Ադրբեջանը երեք պահանջ է առաջ քաշում` Հայաստանի զինված ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղից, նոր տարածքների զիջում, այդ թվում` Տիգրանաշեն գյուղը, վերահսկողություն Կարմիր շուկայից Շուշի տանող ճանապարհի նկատմամբ:

«Ի դեպ, գլխավորն այլ է: Ենթադրում եմ, թե ինչ կխնդրի Ալիևը Փաշինյանից գերիների դիմաց: Կարծում եմ, որ դա Մեղրիով անցնող միջանցքն է, որն Ադրբեջանը կարող է օգտագործել Նախիջևանին միանալու համար: Նրանց ճանապարհ է պետք դեպի Թուրքիա»,- աղբյուրը մեջբերում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին:

Միևնույն ժամանակ աղբյուրը նկատում է, որ Ամերիկան չի ցանկանում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ, որն աջակցում է Բաքվին, այսինքն` ԱՄՆ-ն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու իրական մեխանիզմներ չունի, եթե հաշվի չառնենք խնդրահարույց վրացական միջանցքը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Մոսկվան դժվար թե ճնշում գործադրի Բաքվի վրա, քանի դեռ Երևանում իշխանության են գտնվում «սորոսականները», որոնք ունակ են ցանկացած գարշելի քայլի գնալ Ռուսաստանի նկատմամբ: Գերիների վերադարձի հետ կապված սադրանքը, որոնց, իբրև թե, պետք է իր հետ բերեր Մուրադովը, դրա վառ ապացույցն է:

Աղբյուրը մեջբերում է JAMnews-ի հաղորդումն այն մասին, որ գերիների վերադարձ, այնուամենայնիվ, նախատեսվում էր, սակայն խափանվել է վերջին պահին: Պորտալի տեղեկություններով` «Մոսկվայում Փաշինյանը համաձայնել է Պուտինի որոշ առաջարկներին, որոնց մասին վերջինս հայտնել է Ալիևին: Դրան ի պատասխան ադրբեջանցիները պատրաստ էին վերադարձնել գերիներին: Վերադառնալով Երևան` Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, փոշմանել է և հրաժարվել է Պուտինին տված խոստումից: Բաքվում այդ մասին ժամանակին իմացել են և Մուրադովին միայնակ են ուղարկել Երևան»։

168. am

դիտվել է 882 անգամ
Լրահոս
Նույնիսկ Իրանի նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը․ իրանագետ «Սրբազան պատերազմի» ժամանակաշրջանում գտնվող Հայ եկեղեցու հարկման առաջարկը քաղաքական որոշում է․ Դավիթ Անանյան Արա՛ Արամ, Բագրատ Սրբազանը քո նման սուտասան չէ ու ինչ պետք է՝ քեզ ասաց․ Ստեփան Սամվելյան (video) Մի՛ խեղաթյուրեք, հարգարժան խորհրդարանցիներ, իրականությունը. Հայոց Եկեղեցին միշտ էլ և պարտաճանաչ կերպով հարկ է տվել՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ տեսակի հարկերը. Ասողիկ աբեղա Կարապետյան Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկարտումները. Արման Թաթոյան ՀՀ–ում Իրանի փոխդեսպանը՝ աղետալի ավիավթարի, իրենց նախագահի մահվան ու դրա հետևանքների մասին (video) Ոստիկանական հատուկ նշանակության գումարտակի զինված ծառայողների կողմից ԶԼՄ օպերատորի հարձակման դեպքով վարույթ է նախաձեռնվել. Անի Գևորգյան Աբովյանում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes»-ը Չափնե՛րդ ճանաչեք․ Խաչատուր Սուքիասյանը սպառնաց Սրբազանին ու շարժման մասնակիցներին (video) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին կանչել են քննչական կոմիտե «Բագրատ Սրբազանը՝ վարչապետ․ քաղաքական և իրավական ասպեկտներ»․ Էդգար Ղազարյանը՝ փաստերով (video) ՆԳ փոխնախարար Դ. Համբարյանին թույլատրել են փոփոխել հայտարարագիրը, իսկ կնոջ մասով վարույթ է նախաձեռնվել «Ապրելու երկիրը» նախաձեռնել էր Փարաքար համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց. ժամեր անց նա հրաժարական տվեց Դավիթ Խաչատուրյանի ընտրության ոդիսականը Այրել են Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի մեքենան Պատրաստվե՛ք, լինելու է լաց և ատամների կրճտոց….. Աստված տվողին ա տալիս, տո նիկոլ տուր հա տու՜ր... Հող ու հայրենիքա է՞լի, հո լափաման չի՞. Դավիթ Ամալյան Պատահար Կարճաղբյուր գյուղի մոտ. կա տուժած Իրանի հետախուզության ղեկավարը սպանվել է Ոստիկանությունում դժգոհություններ են հասունանում. Աբգար Պողոսյան Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել Մարդկանց թշվառության մեջ են պահել եւ պահում են. Փաշինյանը խաբել է. Մաս 211 «Ես էլ արդեն ոչ մի հայտարարության չեմ հավատում» Փաշինյանն անձամբ է հետևում Բագրատ սրբազանի բոլոր քայլերին. Ժամերով համակարգչի առաջ դիտում է «լայվերը» Հունիսի վերջին ադրբեջանցիները կժամանեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am