«Նիկոլական տնտեսական հեղափոխության» հերթական խոչընդոտը՝ ոչ աշխատանքային օրերն էին․ Հայկ Ֆարմանյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՆԻԿՈԼԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏԸ` ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐՆ ԷԻՆ…

Փաստորեն պարզվում է, որ բացի այն, որ նախորդ տարվա փետրվար ամսվա մեկ օրով ավել լինելը ազդել է այս տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա, «տնտեսական հեղափոխության««հերթական լրջագույն խոչընդոտ են»հանդիսանում նաև ոչ աշխատանքային օրերը. ըստ «նիկոլական հաշվարկների»` հունվարի 2-ից 6-ը աշխատանքային օրեր սահմանելու դեպքում, ՀՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կաճի շուրջ 173.000.000 դոլարին համարժեք գումարի չափով։ Ըստ այդ տրամաբանության` մեկ օրում ստեղծվող ՀՆԱ-ն կկազմի 34.600.000 դոլարին համարժեք գումար։ Հաշվի առնելով այն, որ տարբեր գնահատականներով ՀՀ-ում կան մոտավորապես 600.000 գրանցված աշխատողներ` ստացվում է, որ մեկ աշխատողի հաշվարկով, մեկ օրում կստեղծվի ավելի քան 57 դոլարին համարժեք գումարի չափով ՀՆԱ։
ՈՒՆԵՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՌԱՋԱՐԿ` «ՆԻԿՈԼԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»

Եթե վստահ եք, որ կա համապատասխան արտադրանքների և ծառայությունների պահանջարկ, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ըստ հրապարակված տվյալների, ՀՀ-ում կան գրանցված մոտավորապես 62.000 գործազուրկներ, ապա ՀՐԱՎԻՐԵՔ այդ մարդկանց աշխատանքի, որոնց մեկ օրվա ստեղծած ՀՆԱ-ն կկազմի ավելի քան 3.500.000 դոլարին համարժեք գումար։ Հաշվի առնելով նաև այն, որ հաջորդ տարի կունենանք մոտավորապես 251 աշխատանքային օրեր (առանց հունվարի 2-ից 6-ը աշխատանքային օրեր սահմանելու)` տարվա կտրվածքով կստեղծվի ավելի քան 887.000.000 դոլարին համարժեք գումարի չափով ՀՆԱ…։

Հ.Գ. Ե՛վ աշխատողներին «դիվադադար» չեք անի, և՛ ավելի մեծ թվով ՀՆԱ կարձանագրեք»։

դիտվել է 643 անգամ
Լրահոս
Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am