Հրդեհ է բռնկվել Grand Cherokee-ում. վերջինս վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 17:0-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի Ողջաբերդ գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան ճանապարհին, հրդեհ է բռնկվել 35-ամյա Էդգար Խաչատրյանին պատկանող Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Մինչ դեպքի վայր կժամաներ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել մարել կրակը:
Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, բարեբախտաբար, գազաբալոնն էլ չի պայթել:
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո: