Կապիտուլյանտ Նիկոլի ստերին հավատալու փոխարեն, ովքեր կարդալ գիտեն, կարդացեք

Նախկին արտգործնախարար Է. Նալբանդյանը, Politique Internationale-ին տված իր հարցազրույցում, մանրամասն ներկայացրել է բոլոր այն դրույթները, որի շուրջ բանակցել է Հայաստանը։ Դրանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ) առաջարկություններն էին, որտեղ անխուսափելի էր Արցախի կարգավիճակի հարցը։
Կապիտուլյանտ Նիկոլի ստերին հավատալու փոխարեն, ովքեր կարդալ գիտեն, կարդացեք։
« Համանախագահների բոլոր առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի փաթեթային հանգուցալուծում, փուլային իրականացմամբ, կարգավորման բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։ Կրկնում եմ՝ բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։
1) Վերջնական իրավական կարգավիճակ։
Նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի համաժողովրդական քվեարկությամբ, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և կունենա իրավական պարտադիր բնույթ։ Ընդ որում ընդգծվում էր, որ հարցի կամ հարցերի ձևակերպումները, որոնք կդրվեն քվեարկության, որևէ կերպ չեն սահմանափակվելու՝ նախատեսելով որևէ կարգավիճակի ընտրություն։ Որպես Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մասնակցելու էր քվեարկությանը, հասկացվում էին որևէ ազգության մարդիկ, որոնք բնակվել են Լեռնային Ղարաբաղում 1988 թվականին՝ նույն համամասնությամբ, ինչ մինչև հակամարտության սկիզբը, ինչը արտացոլված էր վերջին մարդահամարի տվյալներում։ Այն ժամանակ հայերը կազմում էին բնակչության ավելի քան 76 տոկոսը։
2) Միջանկյալ կարգավիճակ։
Մինչև իր վերջնական կարգավիճակի սահմանումը Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, որի բոլոր գործառույթները մանրակրկիտ նկարագրված էին, ներառյալ՝ օրենսդիր, գործադիր և տեղական իշխանությունների ձևավորումը և գործունեությունը, ինքնապաշտպանության սեփական ուժերի, դատարանների և իրավապահ մարմինների հիմնադրումը և նրանց գործառույթների իրականացումը, ԵԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը, ինչպես նաև անդամակցության իրավունքն այն միջազգային կազմնակերպություններում, որոնց համար Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը որպես խոչընդոտ չի դիտարկվի, արտաքին հարաբերությունների իրականացում այն բնագավառներում, որոնք նախատեսված են համաձայնագրով, ուղղակի արտաքին ներդրումներ, միջազգային դոնոր կազմակերպությունների և արտասահմանյան պետությունների ուղղակի օգնություն, ինչպես նաև մուտք միջազգային շուկաներ։ Այդ բոլորը գործնականում նշանակում էր «ստատուս քվո պլյուս»։
3) Անվտանգության երաշխիքներ։
Միջանկյալ կարգավիճակի պայմաններում նախատեսվում էին անվտանգության բազմամակարդակ երաշխիքներ․ Լեռնային Ղարաբաղի հանդեպ ուժ չկիրառելու Ադրբեջանի հանձնառությունը, միջազգային խաղաղապահ գործողությունը և խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը, Հայաստանի ճանաչումն իբրև Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից անվտանգության ապահովումը, համանախագահ երկրների կողմից անվտանգության երաշխիքները, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունումը։
4) Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք։
Մինչև վերջնական կարգավիճակի որոշումը Լաչինի շրջանով անցնող միջանցքի օգտագործման անվտանգության և բոլոր այլ հարցերը պետք է ապահովվեին և որոշվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից՝ այն ստատուս-քվոյի հիման վրա, որը գոյություն կունենար խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին։ Այդ միջանցքի վերջնական կարգավիճակը և լայնությունը պետք է որոշվեին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման համատեքստում։ Ամեն դեպքում, խոսքը ոչ թե 5 կիլոմետրի մասին էր, ինչպես այժմ է, բազմակի անգամ ավելի մեծ լայնության։
5) Տարածքների վերադարձ։
Խաղաղության համաձայնագրի շրջանակներում ֆիքսված փաթեթային պայմանավորվածությունների շրջանակներում ամրագրված այնպիսի փոխկապակցված չափանիշների, ինչպիսիք են վերջնական կարգավիճակի, միջանկյալ կարգավիճակի, միջանցքի և այլ տարրերի սահմանումից, հստակ միջազգային ու այլ երաշխիքների և անվտանգության միջոցառումների ներդրումից, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի երաշխիքներից, ինչպես նաև խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, նախատեսվում էր հինգ՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանների վերադարձը, որոնք պետք է ապառազմականացվեին, այսինքն Լեռնային Ղարաբաղի շուրջ պետք է ստեղծվեր ապառազմականացված գոտի և հենց այդ շրջաններում պետք է տեղաբաշխվեին խաղաղապահ ուժերը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլ ոչ թե՝ Լեռնային Ղարաբաղում։
Լաչինի ոչ-միջանցքային հատվածի և Քելբաջարի շրջանի վերադարձը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցով քվեարկության անցկացման կազմակերպական հարցերի համաձայնեցման փոխկապակցությամբ։
Ընդ որում, ինչպես նշված էր դեռ Կազանի փաստաթղթում, կողմերը ձգտելու էին համաձայնեցնել բոլոր այդ փոխկապակցված հարցերը այնպիսի ձևով, որպեսզի համապատասխան պայմանավորվածությունները սկսեին կիրառվել խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարի անց։
6) Հաղորդակցության վերաբացում։
Ինչպես Կազանի փաստաթղթով, այդպես էլ հակամարտության կարգավորման համաձայնագրի հետագա մշակումների իրականացման շրջանակներում առաջարկվում էր հետ կանչել բոլոր այն վերապահումները և հատուկ կարծիքները համապատասխան միջազգային համաձայնագրերից, որոնք սահմանափակում էին հաղորդակցության ազատությունը, վերացնել բոլոր շրջափակումները, ապահովել բոլոր տրանսպորտային և այլ կապերի անխափանությունը, բացել բոլոր սահմանները և հաղորդակցությունները, որոնք անցնում են կողմերի տարածքներով։ Կրկնում եմ, խոսքը գնում էր հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում հաղորդակցության ուղիների բացման մասին ամբողջ տարածաշրջանում, իսկ 2008-2018թթ.-ի բանակցային գործընթացի շրջանակներում չի եղել շեշտադրում որևէ այլ կոնկրետ շրջանների միջև հաղորդակցության վրա, բացի Լաչինի միջանցքից»։

Արտակ Զաքարյանի գրառումը

դիտվել է 2658 անգամ
Լրահոս
Ինչ է ասել Փաշինյանը Ստոլտենբերգին Ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ճանապարհը Նիկոլն իր ՔՊ-ականներով շարվելու է Տավուշում․ Խաչիկ Մանուկյան (video) «Հողերը հանձնում է»,բայց պետք է ուրախ լինենք՝ Նիկոլը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ (video) Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ 33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տավուշի այդ բնակավայրերը պետք է հանձնենք Ադրբեջանին․ դա իրենցն է․ Հովիկ Աղազարյան (video) Նիկոլը զորքը հետ քաշի ու զենք չտա՝ սրիկա է․ ոսկեպարցի (video) Պուտինը չպետք է հաղթի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը Հայաստանում (video) ԶՊՄԿ-ն շարունակում է անտառվերականգնման աշխատանքները (video) Նիկոլը տավուշեցիներին ասել է՝ հլը չտաք, ձեր վրա գործեր եմ հարուցել տալու․ Վարդուհի Գևորգյան (video) ԱՀԱԶԱՆԳ․ Նիկոլը Տավուշի հնարավոր զոհերն ուզում է բարդել տավուշեցիների վրա․ պատերազմի մասնակից (video) Տավուշ են մտնելու ադրբեջանցիները․ ի՞նչ 4 գյուղ․ գիտե՞ք՝ ինչեր են հանձնելու․ Տիգրան Աբրահամյան (video) Փաշինյանին ցեխն ենք կոխել ու հանել, ես վախենալու բան չունեմ․ զենք կճարեմ, կխփեմ իրան․ ոսկեպարցի (video) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Առանց ներկայիս դե-ֆակտո իշխանությունների մենք կարող ենք դիմադրել և հաղթել. Վարուժան Գեղամյան Այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ ՔՊ-ական պատգամավոր «Եթե գիտեք՝ Ոսկեպարով կինոն կվերջանա, ասեմ, որ կինոն նոր ա սկսելու» «Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ. ռազմավարական օբյեկտներ հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո». Թաթոյան Զախարովան՝ Փաշինյանի՝ պատերազմ սկսվելու հայտարարության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am