Փաշինյանն ուզում է հագուրդ տալ Ալիեւի արյան ծարավին

Մինչ Հայաստանի արյան վաճառականները ոգեւորվել են Թուրքիայի հետ բաց սահմանների հեռանկարով եւ իշխանական լոբբինգն աշխատում է այդ ուղղությամբ, որ Հայաստանը պետք է տնտեսապես ապաշրջափակել, Նիկոլ Փաշինյանի կիրթ բարեկամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բռնապետությունում սպանել են մեր գերեվարված տղաներից 18-ամյա Էրիկ Մխիթարյանին: Նա Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից էր։ 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ջրականում էր ծառայում։
Ընտանիքի հետ վերջին անգամ կապ էր հաստատել հոկտեմբերի 8-ին Հադրութից: Նոյեմբերի 24-ին հարազատները ադրբեջանական վիդեոներում տեսնում են իրենց որդուն՝ գերեվարված։
Այս ողջ ընթացքում ընտանիքը սպասում էր տղայի վերադարձին, բայց ապրիլի 8-ին ԴՆԹ երեք հետազոտություններն էլ դրական պատասխան են տալիս. հաստատվում է Էրիկի մահվան լուրը: Նրա դին գտել էին որոնողական աշխատանքների ժամանակ:
Սա է մեր թշնամին ու նրա իրական դեմք, ում հետ մեզ համառորեն ուզում են բարեկամացնել իմքայլական թուրքերը։ Այսպիսին է թշնամին, ով սպանում է գերի ընկած անզեն հայ զինվորին, ով անգամ չէր հասցրել նորմալ հասկանալ, թե ինչ է զինվորական ծառայությունը։ Սպանում, հետո դին տանում, թողնում է որոնողական աշխատանքների վայրում։

Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թրքահպատակները, հատկապես արյան վաճառական գործարարներն այժմ զբաղված են Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի մշակմամբ: Նրանով, ինչ ընդհանուր լեզվում կոչվում է խաղաղության պայմանագիր, ասել է թե՝ կապիտուլյացիայի ամրապնդում՝ միջազգային իրավունքի մեխանիզմներով, որի արդյունքում սահմանները կբացվի եւ մի քանիսը մի քանի կլիլոգրամ էժան լոլիկ կկարողանան գնել՝ դա փոխելով մեր գերիների ու անհետ կորածների կյանքի գնով: Քանի կա գերիների եւ անհետ կորածների հարց, խոսել ապաշրջափակումից, կնշանակի խաչ քաշել մեր տղաների կյանքի վրա:
Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանն ուզում է իր բերած աղետային հետևանքը հայության վրա «վաճառել» նրանով, թե՝ բա չեք իմացել, ժողովո՜ւրդ, սրանից հետո Հայաստանի համար Նախիջևանով ու Ադրբեջանի տարածքով դեպի Իրան, դեպի Ռուսաստան, երկաթուղային ճանապարհները բացվելու են, ապաշրջափակվելու ենք ու լավ ապրենք: Եթե հիմա այս մարդը մեր ռազմագերիների կյանքը չի կարողանում ապահովել եւ Ադրբեջանն ինչ ուզում անում է, պատկերացնել կարելի է՝ եթե սահմանները բացվեն ինչպես են անպատիժ մոռթելու եւ խոշտանգելու հայ ուղեւորներին ու վարորդներին:

Անի Սահակյան

 

դիտվել է 988 անգամ
Լրահոս
46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am