Բայրաքթարները «հասան» Կրեմլ

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև բարիդրացիական հարաբերությունների hաստատման նախաձեռնությունը, երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման հարցում: «Հուսալի հիմք է 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ձեռքբերված համաձայնությունները: Մենք պատրաստ ենք հետագայում աջակցել այդ գործընթացին: Դեռ պետք է հաղթահարել շատ դժվարություններ, խոչընդոտներ: Շեշտը դնում ենք կայունության, ամուր տնտեսական զարգացման վրա: Հուսով ենք, որ կշարժվենք հարաբերությունների կարգավորման, վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ»,-նշել է նա:

Մարիա Զախարովան հավելել է. «Մենք շեշտը դնում ենք այն բանի վրա, որ Հարավային Կովկասի կայունությունն ու կայուն տնտեսական զարգացումը բխում են այդ տարածաշրջանում Ռուսաստանի բոլոր գործընկերների շահերից: Մենք ակնկալում ենք, որ գործնական հարցերում կողմերը կձգտեն ձեռնարկել քայլեր, որոնք ուղղված են հարաբերությունների կարգավորմանը և վստահության մթնոլորտի, ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը»:

Մոսկվան գրեթե ամեն շաբաթ շեշտում է, որ Ռուսաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված նախաձեռնություններին: Թեև Մոսկվան էլ գիտակցում է, որ Ադրբեջանը և Հայաստանը դեռ գտնվում են փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակի հաստատման, և իրականում առաջընթացի հասնելու համար, իրականում որևէ հիմք չկա:

Իսկ ինչ հիմք կարող է լինել այսօր թուրք-ադրբեջանական դաշինքի գոյության պայմաններում, երբ ակնհայտ է, որ Ալիևին ուղղորդում է Էրդողանը, որն արդեն տարածաշրջանային տեր ու տիրակալ է իրեն պատկերացնում:

Ու հիմա թեև ռուս-թուրքական հարաբերությունները համարվում են բարեկամական՝ այնուամենայնիվ Մոսկվան արդեն սկսել է որոշակի հայտարարություններով Թուրքիայի իշխանություններին ազդակներ ուղղել, հասկացնել տալով, որ մեղմ ասած՝ Անկարայի քայլերը սկսել են նյարդայնացնել Կրեմլին:

Նույն Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը, այդ թվում ՝ թուրքական անօդաչու թռչող սարքերի, չի նպաստում այս երկրում իրավիճակի կարգավորմանը: Նա նկատել է, որ Մինսկի համաձայնագրերը «ճանապարհային քարտեզ» են Դոնբասում խաղաղության և բնականոն կյանքի հասնելու համար, և դրանցում ոչինչ ասված չէ Ուկրաինա զենք մատակարարելու մասին: «Զենքի մատակարարումը, մեծ հաշվով, հակասում է կողմերի ստանձնած այն պարտավորություններին, որոնք Կիևը չի կատարում», - ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է Լավրովի՝ ավելի վաղ արած հայտարարությունը՝ չթեժացնել Կիևի ռազմական նկրտումները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3782 անգամ
Լրահոս
Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am