ՀՀ-ում կստեղծվի Խուզարկուների միություն

 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է Հայաստանում ստեղծել Խուզարկուների միություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գլխավոր դատախազությունը Ազգային ժողովին է ներկայացրել «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնավորման մեջ դատախազությունը նշում է, թե մասնավոր խուզարկուական գործունեության հետ կապված չկան իրավական կարգավորումներ, եւ դատախազությունը որոշել է օրենքով Հայաստանում թույլատրել մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնել՝ միեւնույն ժամանակ սահմանելով այդպիսի գործունեության թույլատրելի սահմաններն ու դրսեւորումները:


Նշվում է, որ օրենքի մշակման շրջանակներում ուսումնասիրվել է նաեւ տվյալ ոլորտում միջազգային իրավական փորձը, այդ թվում՝ ուսումնասիրվել են Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ այլ երկներում գործող իրավական ակտերը, որոնց կարգավորումները եւս հիմք են ընդունվել նախագիծը մշակելիս:

Օրինակ՝ մասնավոր խուզարկուն կարող է տեղեկություններ հավաքագրել գույքի ծագման՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով օրինականության վերաբերյալ, որոնել այն ֆիզիկական անձանց, ում վերաբերյալ նրանց բնակության վայրում որոնումը սկսելուն նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում տեղեկություններ չեն ստացվել:

Նշենք, որ Խուզարկուների միության նախագահն ընտրվելու է 4 տարի ժամկետով: Կարճ ասած, մտադիր են ստեղծել մարդկանց կյանքի մեջ քիթները մտցնողների միություն, որը մեծապես կզբաղվի իշխանությունների համար անցանկալի գործիչներով եւ պաշտոնյաներով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 333 անգամ
Լրահոս
Իրավիճակը Գյումրիում․ Միքայել Սրբազանի առաջնորդությամբ երթը միանում է Բագրատ Սրբազանին (video) Ոստիկանությունը դեռ երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, եթե նման բան անեն` իրենց կխայտառակեն. Միքայել սրբազան Միքայել Սրբազանի առաջնորդությամբ երթը Գյումրի քաղաքից դուրս եկավ Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Ես լսել եմ զանգերի ձայնը․ մենք այլ տեղ չունենք գնալու․ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան (video) Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում Սթա՛փ եղեք․ Փաշինյանի ամենամեծ զենքը մնացել է բունկերում․ Արամազդ Զաքարյան (video) Դանիայի հայ համայնքային խորհուրդը իր մտահոգություն է հայտնում Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ իր ենթակաների հետ շփվելու մշակույթն այն մակարդակին է հասել, որ նրա հետ չեն ուզում աշխատել անգամ նրան ամենամոտ գտնվողները Փաշինյանի հեռանալուն մնացել են հաշված օրեր․ Վահագն Չախալյան (video) Խաբե՞լ են, թե՞ ճնշել Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.am Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր» ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Գաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ․ Միքայել Սրբազան Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը դիտարկում է ՄԻԵԴ դիմելու հարցը Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Մեր բոլոր հնարավորություններով Բագրատ Սրբազանի կողքին ենք․ պայքարելու ենք․ Արցախի ԱԺ պատգամավոր (video) Միքայել Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկեց երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (video) Ո՞վ է ասում, թե մենք գոհ ենք սահմանազատումից․ կիրանցիները բարկացած են (video) Բոլորը արդեն ճշմարտության պահանջի հետևից են գնում․ Արսեն Գրիգորյան (Մրո) (video) Ոստիկանները չե՛ն գնալու այդ քայլին․ եկեղեցականների դեմ երբեք ուժ չի կիրառվել․ Միքայել Սրբազանի կոչը (video) Սա չհայտարարված կապիտուլյացիա է․ սրանք վերջացած մարդիկ են․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am