Պատերազմ՝ անթույլատրելի «զենքերով»

Իշխանությունները շարունակում են պայքարը խոսքի ազատության դեմ, այդ պայքարն արդեն տեղափոխվել է բռունցքների դաշտ, անձնական տարածք:
Լրագրող Փայլակ Ֆահրադյանին բռունքցներով հարվածելու ԲՏԱ արդեն նախկին նախարար Հակոբ Արշակյանի արարքն անպատիժ թողնելուց հետո իշխանությունն իր թափթփուկներով օրերս մտավ լրագրող Անի Գեւորգյանի անձնական տարածք: Համացանցում տարածելով Անիի եւ իր երկու տարեկան երեխայի լուսանկարները՝ իշխանական խունտան ամենավերջին հայհոյանքներով ու սպառնալիքներով էր դրանք ուղղորդում: Եւ չնայած իրավապահ կառույցները իբր հետաքրքրված են այս միջադեպով եւ հայտնում են, որ քննություն է տարվում, սակայն կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանի գրպանում տեղավորված իրավապահ մարմինները «հանցակազմի բացակայության» հիմքով կմերժեն քրեական գործի հարուցումը եւ իշխանական թայֆայի ներկայացուցիչները այս լկտի ու անբարո պահվածքը, երբ արդեն թիրախավորում են երեխաների, կմնա անպատիժ: Ի դեպ, երեկվանից համացանցի իշխանական հատվածը բողոքի ձայն էր բարձրացրել, թե ինչու վարչապետ Փաշինյանի երեխաների համար չկար նման մտահոգություն եւ նրանք էլ հատկապես պատերազմից հետո թիրախավորվել են հանրության որոշակի շրջանակների կողմից: Խնդիրն այն է, որ լրագրողներից որեւէ մեկի երեխան այսքան ժամանակ չի միջամտել պետության գործերին, գրառումներով հաթաթա չի տվել քաղաքական-հասարակական-լրատվական որոշ շրջանակների, ինչպես որ անում է Փաշինյանի ավագ դուստրը:

Ինչեւէ, կասկած չկա, որ եթե Փայլակ Ֆահրադյանի ծեծի տեսանյութի առկայության պարագայում հետո մերժեց քրեական գործի հարուցումը, ապա ինչ է եղել որ, կհայտարարեն, որ Անիին թիրավորողները ֆեյք օգտատերեր են եւ իրենց չի հաջողվում պարզել նրանց ինքնությունը:
ԶԼՄ-ների դեմ շուրջ երեք տարի առաջ վարչապետի առաջնորդությամբ սկսված արշավը որեւէ դեպքով պատասխանատվություն չի սահմանել եւ այդ անպատժելիությունն էլ նոր հանցանքներ է ծնում եւ ամեն օր էլ ավելի բիրտ եւ անթույլատրելի միջոցներ են ընտրվում:

Գրոհը սկսվեց երկու տարի առաջ ԶԼՄ-ների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի լայվերից ու ֆեյսբուքյան գրառումներից, նախ հեռուստաընկերություններից մեկի գործունեությունը Փաշինյանը «հակապետական» որակեց, ապա լրատվամիջոցները բաժանեց սեւ ու սպիտակի, հեղափոխական ու հակահեղափոխականի, ընդ որում ըստ վարչապետի՝ վերջինների շարքում են ԶԼՄ-ների շուրջ 90 տոկոսը: Զուգահեռ ԱԱԾ-ն ու ոստիկանության աշխատակիցները մտան մի քանի խմբագրություն, առգրավվեց մասնավորապես Yerevan.today-ի համակարգիչը եւ լրագրողական այլ տեխնիկա, ֆեյսբուքում իշխանական շրջանակների հովանավորչությամբ արշավ սկսվեց Հրապարակ օրաթերթի դեմ, սրան գումարած ֆեյսբուքյան ստատուսագիրների թիրախավորված գրառումները: Իշխանության պահապաններ կոչվող խունտան ապա ձվերով հարձակում գործեց Hayeli.am խմբագրության վրա, վնասեց խմբագրության գույքը, սպառնալիքներ եղան խմբագրակազմին եւ հատկապես Անժելա Թովմասյանին ուղղված, սակայն միջադեպը մնաց անպատիժ:

Հետո քայլիստները որոշեցին օրենսդրարական կարգավորումներով սահմանափակել ԶԼՄ-ների գործունեությունը, ճնշել լրատվամիջոցներին, սահմանափակել նրանց գործունեությունը: Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը որոշեց, որ կայքերից, հեռուստաեթերից, ռադիոյից պետք է արգելել բույքմեքերական ընկերությունների գովազդը, մեկը մյուսի ետեւից օրենքներ ընդունեցին, որոնք բարդացնում են ԶԼՄ-ների գործունեությունը: Բայց ինչպես տեսնում ենք իշխանությունը չի կարողանում հագուրդ տալ իր պահանջին եւ որոշել է ֆիզիկապես հոշոտել լրագրողներին, հոգեբանական ճնշումների ենթարկել, գոռգոռալ, հոսանքազրկել, նույնականացնել ինչ-ինչ քաղաքական ուժերի հետ եւ այսպես շարունակ: Հիմա, երբ կապիտուլանտ իշխանությունը գնում է վերարտադրության, ընդդիմությունը ձեռքերը լվացել է իշխանության դեմ պայքարից, նրանց կոկորդում մնացել են միայն լրագրողներն ու լրատվամիջոցները: Դրա համար էլ հատում են անգամ կարմիր գծերը, որ ճնշեն չորրորդ իշխանության ներկայացուցիչներին:
Երբեմնի լրագրող , այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, սակայն, որ մինչ օրս որեւէ մեկը չի շահել ԶԼՄ-ներին պատերազմ հայտարարելուց:

Անի Սահակյան

դիտվել է 1351 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am