Վստահ եմ` իմ ընկերոջ և եղբոր կողմից հաշիվների մաքրում ու վրեժ չի լինելու․ Լուկաշենկո
«Բելառուսն անկեղծորեն ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի մասին պայմանավորվածությունները: Անկեղծորեն ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին պայմանավորվածությունները: Սա կարևոր քաղաքական որոշում է, որը պետք է հիմք դառնա տարածաշրջանում կայուն խաղաղության համար: Այդ առիթով ցանկանում եմ շնորհավորել Ադրբեջանի ժողովրդին և Հայաստանի ժողովրդին՝ այդ սարսափելի ողբերգության ավարտի կապակցությամբ, որը տևել է 30 տարի»,- БЕЛТА գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:
«Իմ դիրքորոշման մասին գիտեն և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում: Վստահ եմ, որ իմ ընկերոջ և եղբոր կողմից հաշիվների մաքրում ու վրեժ չի լինելու»,- հավելել է Լուկաշենկոն։