«Հեղաշրջման փորձի շրջանում Օնիկ Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ․ գիտեմ, թե երբ և ինչ է խոսել»․ Փաշինյան

  ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ,  դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրեց. «Ո՞նց իմանանք՝ ով է ճիշտ ասում, մարդկանց նկատմամբ այսպես մեղադրանքներ հնչեցելով եւ դրանք անապացույց մնալով ինչքա՞ն ենք մենք շարունակելու այս խոսակցություններն ու քննարկումները:  Հիմա հրապարակեք Ազգային անվտանգության խորհրդի նիստի արձանագրության այն հատվածը, որը չի համընկնում գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայտարարության հետ»:

«Ասացիք, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է հայտարարություն գրել, ստորագրել տվել: Ես պահանջեցի ձեզնից ապացույցներ, սակայն ապացույցներ չհրապարակվեցին, մարդուն հանիրավի մեղադրանք ներկայացվեց: Այսօր ԱԺ-ի ամբիոնից հղում կատարեցին Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունից, ասացիք, որ նման հայտարարություն չի արել, հակառակ հայտարարություն է արել: Նոյեմբերի 17-ին հայտարարություն է արել պարոն Գասպարյանը, դուք եկել եք ապրիլի 14-ին ասում եք՝ նման բան չի եղել: Այդ ժամանակ ամբողջ մամուլը խոսում էր, քննարկում էր, բա ինչի՞ այդ ժամանակ չէիք հերքում»,- շարունակեց Մարուքյանը:

«Հրապարակման առաջարկը լավն է:  Մենք անպայման կդիտարկենք ԱԽ նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու եւ հրապարակելու հարցը: Ամեն դեպքում, այն, ինչ այսօր ես հայտարարեցի, կարող եք համարել գրեթե բառացի մեջբերում տեղի ունեցած ԱԽ երկու նիստերում Օնիկ Գասպարյանի ելույթներից: Դրանք ապացուցելի են: Իսկ Սերժ Սարգսյանի զրույցների մասին ինձ հենց Օնիկ Գասպարյանն է տեղյակ պահել եւ ես բառացի գիտեմ, թե նա ինչ է խոսել, Սերժ Սարգսյանն ինչ է ասել: Ես գիտեմ, որ 2020-ի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպրյանն ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից: Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը պետական հեղաշրջման փորձի շրջանում հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Ես կարող եմ ասել, թե դա երբ է եղել, դա եղել է նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո: Կհանձնարարեմ, որ վաղը ձեզ հրավիրեն կառավարություն կամ ԱԱԾ եւ ծանոթացնեն բոլոր փաստաթղթերի հետ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 489 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am