Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդ է մահացել
Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ օրեր առաջ «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելուց հետո մի տղամարդ է մահացել: Մեր ունեցած տվյալներով՝ նա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկանապահներց մեկի հարազատ եղբայրն է, ում դուստրը աշխատում է վարչապետ Նիկոլ Փաշինայնին և իր տիկնոջը պատկանող «Հայկական ժամանակում»:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրեր առաջ հայտարարեց, որ «AstraZeneca-ով» կպատվաստվեն 55 տարեկանից բարձր անձինք:
Նշենք նաև, որ մի շարք երկրներ խորհուրդ ենտվել կասեցնել 55 տարեկանից ցածր բնակիչների պատվաստումը AstraZeneca պատվաստանյութով՝ հետպատվաստումային թրոմբի առաջացման մասին տեղեկությունների ֆոնին: