«Թու՛րք, թու՛րք, թու՛րք». քաղաքացիները՝ նախարար Մեսրոպ Առաքելյանին (video)
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր՝ ապրիլի 14-ին, ցանկանում էր ԱԺ մուտք գործել Բաղրամյան պողոտայի մուտքից, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ ուղղորդելով դեպի Դեմիրճյան փողոցի մուտքը:
Ընդունարանի դիմաց հավաքված քաղաքացիներն էլ նախարարին տեսնելիս սկսեցին վանկարկել՝ «թուրք, թուրք, թուրք»:
Նախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով. «Չեմ ուզում պատասխանել ձեր հարցերին, գնում եմ ԱԺ նիստի»: