Մեր դաշնակիցը շնորհավորում է Իլհամի ֆաշիստական «երազանքներին»

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվանից Բաքվում է: Այսօր մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, օրակարգում են երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու առևտրական հարաբերություններին վերաբերող հարցեր։
Լուկաշենկոյի հետ Բաքու ժամանած պաշտոնյաներից մեկը՝ քաղաքաշինության նախարար Ռուսլան Պարխամովիչն արդեն հայտարարել է, թե Մինսկը պատրաստակամ է աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման հարցում։

Նկատենք, որ Բելառուսը նաև Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից է: 2018 թվականին Մինսկը Բաքվին է վաճառել "Полонез" տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, անցած տարի էլ կողմերը նոր պայմանագիր էին կնքել՝ համագործակցությունն ընդարձակելու և սպառազենի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկօրյա այցի ընթացքում տեղի երկու հանդիպումներ էին ծրագրված: Դրանցից առաջինը ոչ պաշտոնական էր, որի շրջանակներում Ալիևը և Լուկաշենկոն քննարկեցին ադրբեջանա-բելառուսական հարաբերությունների և երկկողմ ռազմավարական համագործակցության հարցերը:
Երկրորդ և հիմնական հանդիպումը տեղի ունեցավ այսօր՝ նախ՝ սահմանափակ թվով բանակցողների, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների բոլոր անդամների մասնակցությամբ: «Հիմնականում ուշադրություն է հատկացվելու երկու երկրների առևտրատնտեսական փոխգործողության և համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու խնդիրներին, նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում», - հայտնել է Լուկաշենկոյի մամլո ծառայությունը:

2020 թվականին Ադրբեջանը դարձել է Բելառուս նավթ փոխադրող այլընտրանքային հիմնական մատակարարը՝ այն բանից հետո, երբ ռուսական ընկերությունները միառժամանակ դադարեցրել են առաքումները:

Լուկաշենկոյի և Ալիևի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Մինսկում 2018-ին: Այդ հանդիպման արդյունքում Բելառուսի ռազմարդյունաբերական պետական կոմիտեն և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կնքել են համագործակցությունն ընդարձակելու և սպառազենի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պայմանագրեր:

Ադրբեջանի ու Բելառուսի հարաբերություններին չի կարող խանգարել ոչ մի համավարակ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Ըստ «Բելտա» գործակալության Լուկաշենկոն ասել է. «Միգուցե, մեր հանդիպումը ինչ-որ առումով պաթետիկ կհնչի այս բոլոր իրադարձությունների՝ համավարակի ու մյուսների ֆոնին։ Բայց իրական ընկերները չեն հետաձգում այն միջոցառումները, որոնք պիտի ժամանակին արվեն։ Դրան չի կարող ոչ մի համավարակ խանգարել»։

Նա նաև նշել է, որ երկու երկրները դիվերսիֆիկացրել են իրենց հարաբերությունները քաղաքականության ու տնտեսության մեջ ու ոչնչով չեն ծանրաբեռնվում։ «Մենք ոչ մեկին չենք խանգարում, և մեզ էլ ոչ մեկը չի փորձում խանգարել։ Դրա համար, եթե ուզում ես ինչ-որ բան անել, դրան դժվար է խանգարել։ Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, դժվար է ասել, ինչն է պակասում։ Մենք ունենք փայլուն հարաբերություններ, և ես դրանով հպարտ եմ։ Մենք վերականգնել ենք ամենաջերմ հարաբերությունները Սովետական Միությունից ի վեր՝ բոլոր ոլորտներում»,- ասել է Լուկաշենկոն։ Նա նաև ասել է, որ Բելառուսի ու Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը հասել է կես միլիարդ դոլարի, որը լավ արդյունք է։ Վերջինս ընդգծել է, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև համագործակցությանը չի կարող խոչընդոտել ոչ մի համավարակ: Լուկաշենկոյի ու Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումը տևել է շուրջ 5 ժամ։

Իսկ «Пул первого» Telegram ալիքը հաղորդել է, որ Լուկաշենկոն և Ալիևը երեկ երեկոյան հիմնականում «միջազգային հարցեր են քննարկում», և նրանց նաև «փաստաթղթերի հաստ թղթապանակներ» են փոխանցել հանդիպումների սենյակ:

Այսօր արդեն Ադրբեջանի նախագահի նստավայրում կայացավ Լուկաշենկո-Ալիև պաշտոնական հանդիպումը: Հայաստանի դաշնակից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն օգնությունն առաջարկեց Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքով տուժած տարածքների վերականգնման հարցում:

«Մենք երեկ շատ երկար ենք խոսել այդ մասին: Ես շատ ուրախ եմ, որ Դուք` որպես բելառուս ժողովրդի իրական բարեկամ, հասկանում եք, որ առջևում շատ աշխատանք կա անելու: Ծանր աշխատանք, խաղաղ աշխատանք: Եվ պետք է իմանաք, որ Բելառուսում Ձեր հուսալի ընկերներն են: Մեր հնարավորությունները Դուք գիտեք:

Մենք այսօր նախարարների, մասնագետներ հետ ևս մեկ անգամ քննարկումներ կանենք»,- «Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն: «Ադրբեջանը մեծ քայլ է կատարել իր ազգային երազանքին հասնելու ճանապարհին»,- հավելել է Լուկաշենկոն:

Ահա, Հայաստանի դաշնակից մի պետության ղեկավար, որը և՛ մինչև պատերազմը տարիներ շարունակ զինել է Ադրբեջանին, իսկ հիմա պատերազմից հետո, ըստ էության, շնորհավորում է Ալիևին երկրի հիմնական «երազանքներն իրականացնելու» համար: Ավելին՝ Բատկան ստանձնում է Ադրբեջանը վերականգնվելու հարցում իր երկրի օգնությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1915 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am