«Զանգեզուրի միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության». Ալիևը Երևանին կոչ է արել փոխել Սահմանադրությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի դիվանագիտական ակադեմիայի «Նոր հայացք Հարավային Կովկասում. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ միանգամայն անընդունելի և տարօրինակ է, որ Հայաստանը տարածքային պահանջներ է առաջ քաշում Թուրքիայի դեմ, գրում է minval.az-ը:

«Որքանով, որ ես եմ տեղյակ, Թուրքիայի կառավարությունը շատ կառուցողական է ծրագրում իր քայլերը: Սակայն, իհարկե, նրանք պետք է համարժեք պատասխան ստանան: Ի՞նչ պետք է անի առաջին հերթին Հայաստանը՝ հրաժարվի Թուրքիայի դեմ տարածքային պահանջներից, վերաշարադրի իր սահմանադրությունը: Նրանք պետք է ընդունեն նոր Սահմանադրություն: Նրանք դա նախատեսում են անել, սակայն, կառավարության քաղաքական օրակարգի համար: Կառավարությունը ցանկանում է ամրապնդել իր քաղաքական դիրքերը: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ կարող եմ նրանց լավ խորհուրդ տալ: Թող նրանք իրենց Սահմանադրությունից բացառեն Թուրքիային ուղղված տարածքային պահանջները»,-շեշտել է նա:

Բացի այդ, երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի շուրջ հաղորդակցությունների ապաշրջափակման առնչությամբ քննարկումներին:

«Զանգեզուրի միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և նրա մասնակցության: Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան չի մասնակցում եռակողմ աշխատանքային խմբին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով, մենք նրան տեղեկացնում ենք քննարկումների մասին, և եթե Հայաստանը ցանկանում է վերջ տալ կոմունիկացիոն խնդիրներին և որոշակի հնարավորություններ ստանալ տարանցիկ երկիր դառնալու միջոցով, ապա միայն Թուրքիան կարող է նրան ապահովել դրանով»,-ընդգծել է Ալիևը ու հավելել՝ Թուրքիայի կառավարությունը պատրաստ է դրան:

«Այսպիսով, գնդակը Հայաստանի դաշտում է»,-ամփոփել է Ադրբեջանի ղեկավարը:

«Զանգեզուրի միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության». Ալիևը Երևանին կոչ է արել փոխել Սահմանադրությունը` հրաժարվելով Անկարայի նկատմամբ տարածքային պահանջներից։

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am